Փաշինյանն ասել է՝ ինչ պիտի անեն վիզաների ազատականացման համար

Փաշինյանն ասել է՝ ինչ պիտի անեն վիզաների ազատականացման համար

Mon, 02 Nov 2026 11:17:49 +0400


Հայաստանը պատրաստվում է աստիճանաբար իր բոլոր պետական սահմանների վերահսկողությունը հանձնել սահմանապահ ծառայությանը։ Այս գործընթացը նախատեսվում է իրականացնել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների և անհրաժեշտ բարեփոխումների շրջանակում։

Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հասնելու համար Հայաստանը պետք է իրականացնի մի շարք բարդ փոփոխություններ և որոշ ոլորտներում իր համակարգերը համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին։

Փաշինյանը նշել է, որ այդ գործընթացի կարևոր ուղղություններից մեկը սահմանապահ զորքերի կարգավիճակի վերափոխումն է։ Կառավարության նպատակն է միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի ամբողջ պետական սահմանի վերահսկողությունը կենտրոնացնել համապատասխան սահմանապահ ծառայության ձեռքում։

Վարչապետը հիշեցրել է, որ ներկայումս Հայաստանի բոլոր սահմանային անցակետերն արդեն վերահսկվում են բացառապես հայկական սահմանապահ զորքերի կողմից։ Նրա խոսքով՝ հաջորդ փուլում աստիճանաբար կընդլայնվի սահմանապահ ծառայության պատասխանատվության շրջանակը, իսկ այդ կառույցը նույնպես պետք է անցնի համապատասխան բարեփոխումների ճանապարհ։

Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը վճռական է վիզաների ազատականացման ուղղությամբ առաջ շարժվելու հարցում, և նախատեսվող փոփոխություններն իրականացվելու են փուլ առ փուլ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում

Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում Mon, 02 Nov 2026 14:00:59 +0400 Ձախ արմատական խմբերի կողմից…

2 րոպե ago

Որքան արժեն Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերը

Որքան արժեն Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերը Mon, 02 Nov 2026 13:45:31 +0400 Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին,…

17 րոպե ago

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը Mon, 02 Nov 2026 13:30:04 +0400 Մահացել…

33 րոպե ago

Ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի նոր հայտարարությունը

Ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի նոր հայտարարությունը Mon, 02 Nov 2026 13:16:21 +0400 Նիկոլ Փաշինյանի՝…

47 րոպե ago

Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին

Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին Mon, 02 Nov 2026 13:14:32 +0400 Latest news from Հրապարակ…

48 րոպե ago

Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել

Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել Mon, 02 Nov 2026 12:56:58 +0400 Հայաստանի և Ադրբեջանի…

1 ժամ ago