Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով

Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով

Sun, 22 Nov 2026 16:45:49 +0400


Ջենիֆեր Լոպեսը կրկին հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում՝ տպավորիչ կերպարով ներկայանալով կարմիր գորգին։ Լոս Անջելեսում կայացած «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի պրեմիերային երգչուհին եկել է Dolce & Gabbana-ի ամբողջովին թափանցիկ ժանյակե զգեստով՝ կերպարը համադրելով ավելի քան 100 կարատանոց դեղին քարով շքեղ ադամանդե վզնոցի հետ։

Երեկոյի համար 57-ամյա աստղն ընտրել է Dolce & Gabbana-ի բարձր նորաձևության հավաքածուից նրբագույն շանթիլի ժանյակով կարված զգեստ։ Բարակ ուսակապերով, խորը բացվածքով և ազատ թափվող փեշով այս մոդելը գրեթե չէր թաքցնում նրա կազմվածքը։ Կարմիր գորգին Լոպեսը զգեստի վրայից գցել էր մորթե օձիքով ու թևածալերով ատլասե թիկնոց-վերարկու, որը զարդարված էր ծաղկային ասեղնագործությամբ, բյուրեղներով, փայլերով և մետաքսե ծոպերով։

Կերպարի գլխավոր շեշտադրումը, սակայն, Dolce & Gabbana Alta Gioielleria հավաքածուի զարդերն էին։ «Sicilia» վզնոցի առանցքային մասը 100,1 կարատանոց տանձաձև դեղին ադամանդն էր՝ շրջապատված զմրուխտաձև և կլոր երեսակման քարերով։

Լոպեսն այն համադրել էր խոշոր դեղին ադամանդներով ականջօղերի, երկու մեծ կոկտեյլային մատանու և թանկարժեք քարերով զարդարված՝ ծաղկի տեսքով մազակալի հետ։

Ամբողջ կերպարը՝ զգեստից մինչև զարդեր, ներկայացվել էր հուլիսին Իտալիայի Տաորմինա քաղաքում կայացած Dolce & Gabbana Alta Moda 2026 ցուցադրության ժամանակ։ Այդ օրը Լոպեսը ցուցադրությանը ներկա էր ոսկեթել ասեղնագործությամբ զգեստով, որը հիշեցնում էր Գուստավ Կլիմտի հայտնի «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը I» կտավը, իսկ ավելի ուշ փոխել էր հագուստը՝ կրելով վառ դեղին, մեկ ուսը բաց զգեստ։ Եզրափակիչ երեկոյին նա նաև ելույթ էր ունեցել բրենդի մի քանի տպավորիչ բեմական հագուստներով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փլատակներում մարդիկ են մնացել, այդ թվում՝ երեխաներ․ ռուսների գրոհը Կիևի մարզին

Փլատակներում մարդիկ են մնացել, այդ թվում՝ երեխաներ․ ռուսների գրոհը Կիևի մարզին Sun, 22 Nov 2026…

6 րոպե ago

Պրեմիերա. Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Պրեմիերա. Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Sun, 22 Nov 2026 16:42:17 +0400 Պրեմիերա.…

24 րոպե ago

Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը

Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Sun, 22 Nov 2026 16:30:03 +0400…

36 րոպե ago

Նիկոլ ջան, որ դեկտեմբերին գնաս Ռուսաստան քեզ ցարի տեղ չդնես

Նիկոլ ջան, որ դեկտեմբերին գնաս Ռուսաստան քեզ ցարի տեղ չդնես Sun, 22 Nov 2026 16:15:48…

50 րոպե ago

Ռուսները նոր բնակավայր են գրավել

Ռուսները նոր բնակավայր են գրավել Sun, 22 Nov 2026 16:00:07 +0400 Ռուսական բանակը վերահսկողություն է…

1 ժամ ago

Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. Իոաննիսյան

Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. Իոաննիսյան Sun, 22 Nov 2026 15:53:22…

1 ժամ ago