Ռուբիոն ձայն է բարձրացրել Կալասի վրա․ ինչու՞ են վիճել
Sat, 28 Mar 2026 11:30:38 +0400

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը «Մեծ յոթնյակի» նախարարների հանդիպման ժամանակ վեճի է բռնվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ ուկրաինական կարգավորման հարցում Միացյալ Նահանգների դերի պատճառով։ Այս մասին գրում է «Axios»-ը՝ հղում անելով G7-ի նախարարական հանդիպմանը ներկա գտնված անձանց։
«Կալասը քննադատել է ԱՄՆ-ին, որ նրանք չեն ուժեղացնում ճնշումը Մոսկվայի նկատմամբ»,-նշված է հոդվածում։
Ի պատասխան Ռուբիոն բարձրացրել է ձայնը և սպառնացել, որ Վաշինգտոնը դուրս կգա բանակցային գործընթացից։
«Եթե կարծում եք, որ ձեզ մոտ ավելի լավ կստացվի, խնդրեմ։ Մենք դուրս կգանք»,- ըստ «Axios»-ի` ասել է նա։
Ըստ նույն աղբյուրի, եվրոպացի նախարարները շտապել են միջամտել՝ հավաստիացնելով, որ սատարում են Սպիտակ տան միջնորդական ջանքերին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր