Երեխան զոհվել է, ծնողները՝ ծանր վիրավորվել․ ՊՆ-ն՝ Կիևի հարձակման մասին
Sat, 28 Mar 2026 12:00:01 +0400
ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Յարոսլավլի մարզում երեխա է մահացել, նրա ծնողները ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Եվրաևը։
«Վնասվել են մի քանի բնակելի տներ և առևտրային օբյեկտ։ Ցավոք, կան զոհեր և տուժածներ։ Մահացել է մի երեխա, որը հարձակման պահին եղել է Յարոսլավլի շրջանի բնակելի առանձնատներից մեկում։ Նրա ծնողները ծանր վիճակում հոսպիտալացվել են»,- գրել է նա տելեգրամյան ալիքում։
Եվրաևը նշել է, որ մարզի ուղղությամբ ավելի քան 30 թշնամական ԱԹՍ-ների հարձակում է հետ մղվել։
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ռուսաստանի ՀՕՊ ուժերն այս գիշեր 155 ուկրաինական ԱԹՍ են խոցել Բրյանսկի, Լենինգրադի, Սմոլենսկի, Բելգորոդի, Կուրսկի, Պսկովի, Կալուգայի, Տվերի, Վորոնեժի, Ռոստովի, Ռյազանի, Օրյոլի, Տուլայի, Յարոսլավլի, Նովգորոդի, Մոսկվայի մարզերի տարածքում և Ղրիմում։