Տակից- գլխից խոսելու իրավունքը մենակ քե՞զ է տրված
Sat, 28 Mar 2026 15:47:45 +0400
Անցած օրը լսում եմ կառավարությունում լրագրողների հետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Լրագրողներն արդեն նորմալ հարց էլ չեն տալիս սրան, որովհետև ի՞նչ հարց տաս մեկին, ով կարող է ամեն հաջորդ օրը նույն հարցին լրիվ հակառակ պատասխան տալ: Էլի ալին ու վալին խառնել է իրար` ինչ լեզվին գալիս ասում է: Հարձակվում է լրագրողների վրա, հետո հասկանում է, որ «մետրոյի» պատմությունն է կրկնվելու, սկսում է ներողություն խնդրել, քծնել լրագրողին: Ու մեկ էլ` հոպ. հարց են տալիս, թե ինչի՞ «սլիվ» արեցին ՔՊ վարչության նիստի վիդեոն, որտեղ Հակոբ Ասլանյանը եսիմերբ ասել ա, որ քո շնորհիվ եմ մանդատ ստացել: Էս հարցին պատասխանելուց նախ խոստովանում է, որ ինքն է «սլիվը» կազմակերպել: Հուսով եմ` բոլոր ՔՊ-շնիկները լսեցին ու հասկացան, որ մի օր էլ իրենց մասին վիդեոներն է սլիվ անելու: Հետո էլ ասում է` բա դա է դեմոկրատիան, որ «տակից-գլխից խոսելուց առաջ ամեն մեկը մտածի տենց խոսելու լեգիտիմություն ունի՞»:
Էս մարդը էնքան մտածելու ունակ չի, որ չի հասկանում, որ իր ասածը կարող են իր դեմը դնել ու հազարավոր ասածներ` հիշեցնելով. «Որ տակից գլխից խոսում էիր, չէիր մտածու՞մ, որ մի օր նախկին ասածներդ դեմդ կդնեն»: Ու էս տարիներին միլիոն անգամ դրել են` սկսած կարմիր գծերի, աղքատության, պադավատապետության, Արցախի ու ազատագրված տարածքների մասին ասածներից մինչև Սերժի կոստյում- Սահմանադրությունը փոխելու, ինստիտուցիոնալ ընդդիմություն ստդղծելու, թանկացումների մասին ու խառը կանաչի ուտելու իր խորհուրդները: Իրեն թվում է, թե ինքը կարող է ամեն անգամ կռուտիտներով, գլոբալ փոփոխությունները վկայակոչելով արդարացնել, թե ինչու է հրաժարվել բոլեր խոսքերից, 180%-ով ուրիշ բան ասում հիմա, իսկ Հակոբ Ասլանյանը չի կարող: Գիտենք, որ դեմագոգիայի անգերազանցելի վարպետ է, բայց տակից- գլխից խոսելու, նախկին ասածներից հրաժարվելու մասշտաբներ կան ու հետևանքներն էլ շատ տարբեր են: Ասլանյանը մի անշառ միտք է ասել, ինքը` պետականանակործան քայլեր ու նահանջ արձանագրել:
Արեգ Մարգարյան