Իսրայելն այսօր մի քանի ժամ գրոհել է Իրանի միջուկային օբյեկտները
Sat, 28 Mar 2026 17:00:52 +0400

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 50 ինքնաթիռ այսօր միաժամանակ իրականացրել են զանգվածային ավիահարվածներ Իրանի երեք շրջաններում գտնվող թիրախների վրա:
Ռազմական գործողությունը բաղկացած է եղել հարվածների երեք ալիքից և տևել է մի քանի ժամ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության։
Խոցված թիրախների թվում եղել են Արակի ծանր ջրի գործարանը, որը միջուկային զենքում օգտագործվող պլուտոնիումի արտադրության հիմնական օբյեկտ է, Յազդում գտնվող եզակի գործարանը, որը արտադրում է ուրանի հարստացման գործընթացի համար անհրաժեշտ պայթուցիկներ, ռազմական արտադրության օբյեկտ, որն օգտագործվում է զենքի լայն տեսականի արտադրելու համար, Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտը, որը մշակում է առաջադեմ պայթուցիկ սարքեր և զենք մատակարարում իրանական աջակից ուժերին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ին և Հըզբոլլահին, և բալիստիկ և զենիթային հրթիռների բաղադրիչների արտադրության օբյեկտը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր