Իրանն ու Թաիլանդը համաձայնության եկան․ ի՞նչ է հայտնի

Իրանն ու Թաիլանդը համաձայնության եկան․ ի՞նչ է հայտնի

Sat, 28 Mar 2026 18:00:29 +0400


Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը հայտարարել է, որ իր երկիրը համաձայնության է եկել Իրանի հետ, որը թույլ է տալիս թաիլանդական նավթային տանկերներին անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով, հաղորդում է The Times of Israel-ը։

«Համաձայնություն է ձեռք բերվել, որը թույլ է տալիս թաիլանդական նավթատարներին անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով», – մամուլի ասուլիսում ասել է վարչապետը՝ հավելելով, որ որոշումը կմեղմի վառելիքի ներմուծման վերաբերյալ մտահոգությունները։

Մարտի 25-ին թաիլանդական նավթային տանկերը հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով՝ Իրանի հետ դիվանագիտական ​​​​համաձայնեցումից հետո։

Այդ ժամանակ Թաիլանդի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Իրանը «կհոգա» անվտանգ անցման մասին։ Նա հավելել է, որ անցման համար վճար չի գանձվել։

Մեկ այլ թաիլանդական բեռնատար՝ «Մայուրի Նարին», մարտի 11-ին հարձակման է ենթարկվել իրանական ուժերի կողմից։ Երեք նավաստի անհետ կորել են, և նավը հետագայում խրվել է Քեշմ կղզու մոտակայքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ Կարապետյան Thu, 04 Jun 2026 22:15:21 +0400…

14 րոպե ago

Լրագրող Արամ Դավթյանին ազատ արձակեցին, նա գտնվում է ծանր հոգեկան ապրումների մեջ

Լրագրող Արամ Դավթյանին ազատ արձակեցին, նա գտնվում է ծանր հոգեկան ապրումների մեջ Thu, 04 Jun…

23 րոպե ago

Բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ ոստիկանների

Բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ ոստիկանների Thu, 04 Jun 2026 22:00:19 +0400 Անգլիայում ավելի…

29 րոպե ago

Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան եւ ջուրը կդարձնի անվճար։

Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան եւ ջուրը կդարձնի անվճար։ Thu, 04 Jun 2026…

30 րոպե ago

Այսօր 36 թվի օրենքներն են գործում՝ «բան չխոսես, չարտահայտվես», մարդիկ էլ խեղճացած են, վարկի տակ

Այսօր 36 թվի օրենքներն են գործում՝ «բան չխոսես, չարտահայտվես», մարդիկ էլ խեղճացած են, վարկի տակ…

31 րոպե ago

Ռուսաստանը երկընտրանքի առաջ է դնում հայ ժողվորդին՝ ընտրել արկածախնդիրների խմբին, թե՞․․․

Ռուսաստանը երկընտրանքի առաջ է դնում հայ ժողվորդին՝ ընտրել արկածախնդիրների խմբին, թե՞․․․ Thu, 04 Jun 2026…

44 րոպե ago