Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Իրանն ու Թաիլանդը համաձայնության եկան․ ի՞նչ է հայտնի

Իրանն ու Թաիլանդը համաձայնության եկան․ ի՞նչ է հայտնի

Sat, 28 Mar 2026 18:00:29 +0400


Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը հայտարարել է, որ իր երկիրը համաձայնության է եկել Իրանի հետ, որը թույլ է տալիս թաիլանդական նավթային տանկերներին անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով, հաղորդում է The Times of Israel-ը։

«Համաձայնություն է ձեռք բերվել, որը թույլ է տալիս թաիլանդական նավթատարներին անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով», – մամուլի ասուլիսում ասել է վարչապետը՝ հավելելով, որ որոշումը կմեղմի վառելիքի ներմուծման վերաբերյալ մտահոգությունները։

Մարտի 25-ին թաիլանդական նավթային տանկերը հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով՝ Իրանի հետ դիվանագիտական ​​​​համաձայնեցումից հետո։

Այդ ժամանակ Թաիլանդի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Իրանը «կհոգա» անվտանգ անցման մասին։ Նա հավելել է, որ անցման համար վճար չի գանձվել։

Մեկ այլ թաիլանդական բեռնատար՝ «Մայուրի Նարին», մարտի 11-ին հարձակման է ենթարկվել իրանական ուժերի կողմից։ Երեք նավաստի անհետ կորել են, և նավը հետագայում խրվել է Քեշմ կղզու մոտակայքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամերիկա-Իրանական գործարքը ենթադրում է նաեւ Հորմուզի նեղուցի բացում․ Դոնալդ Թրամփ

Ամերիկա-Իրանական գործարքը ենթադրում է նաեւ Հորմուզի նեղուցի բացում․ Դոնալդ Թրամփ Sat, 30 May 2026 15:30:44 …