Դեռ որքան կտեւի Իրանական ճգնաժամը․ Մարկո Ռուբիոն մոտավոր ժամկետ է նշել
Sat, 28 Mar 2026 18:30:45 +0400
Իրանական հակամարտությունը կարող է տեւել եւս 2-4 շաբաթ։ Այս մասին, Axios-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Ֆրանսիայում «Մեծ Յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ։
Միաժամանակ նաեւ Ռուբիոն հայտարարել է, որ ներկայումս Միացյալ Նահանգները շարունակում է շփումները Իսլամական Հանրապետության հետ ոչ թե ուղիղ բանակցությունների միջոցով, այլ միջնորդների օգնությամբ։