Ով է Վասիլի Միտրոխինը եւ ինչ է իրենից ներկայացնում «Միտրոխինի արխիվը»՝ որպես ԿԳԲ խոշորագույն «սլիվներից մեկը

Ով է Վասիլի Միտրոխինը եւ ինչ է իրենից ներկայացնում «Միտրոխինի արխիվը»՝ որպես ԿԳԲ խոշորագույն «սլիվներից մեկը

Sat, 28 Mar 2026 20:00:07 +0400


«Միտրոխինի արխիվը» հանդիսանում է խորհրդային ԿԳԲ-ի, հատկապես՝ արտաքին հետախուզության պատմության ամենից նշանակալի սկզբնաղբյուրներից մեկը, որն ընդգրկում է Սառը Պատերազմի ժամանակ ծավալված «անարյուն պատերազմի» կարեւոր ժամանակաշրջաններից մեկը։ Այն ոչ միայն արժեքավոր է իր եզակի ծագմամբ, այլ նաեւ պարունակած փաստաթղթերի ծավալով, եւ ԿԳԲ-ի՝ արտասահմանում ծավալած գործունեության մասին բովանդակությամբ։ Ու թեեւ շատ մասնագետներ փորձում են վիճարկել փաստաթղթերի արժանահավատությունը եւ այլն, սակայն պարզ է, որ օրինակ՝ լյուստրացիայի բացակայության պայմաններում այն շարունակում է պահպանել իր նշանակությունն ու արժեքը։

Արխիվը ստեղծել է խորհրդային ԿԳԲ-ի Առաջին գլխավոր վարչության նախկին աշխատակից Վասիլի Նիկիտիի Միտրոխինը (1922–2004)։ Վերջինս 1950-ական թվականներից աշխատել է արտաքին հետախուզական համակարգում, իսկ 70-ականներին ստացել է հասանելիություն ԿԳԲ կենտրոնական արխիվների նկատմամբ։ Առանցքային նշանակություն է ունենում նրա մասնակցությունը Առաջին գլխավոր վարչության արխիվի՝ Լուբյանկայից Յասենեւո տեղափոխման գործում՝ 1972-84 թթ։ Այդ շրջանում է, որ նա սկսում է գաղտնի կերպով արտագրել փաստաթղթերը, դուրս բերելով ձեռագիր իր գրառումները արխիվից։ Խորհրդային Միության քայքայումից հետո, 1992 թվականին նա այդ նյութերը փոխանցում է բրիտանական MI6 հետախուզական ծառայությանը, ինքն էլ տեղափոխվում է Մեծ Բրիտանիա։

Միտրոխինի արխիվը դասական իմաստով արխիվ չէ։ Այնտեղ վավերագիր փաստաթղթեր չկան, այլ ձեռագիր կոնսպեկտներ եւ գրառումներ, որոնք արվել են Միտրոխինի կողմից՝ բնօրինակ փաստաթղթերից։ Արխիվն ընդգրկում է 1930-80-ական թվականները եւ վերաբերվում է ԿԳԲ-ի՝ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում ու «երրորդ աշխարհի» երկրներում գործունեությանը, գործակալական ցանցին, քայքայիչ գործունեության մեթոդներին, ռազմավարական պլաններին, եթե պատերազմ սկսվի։ Մեծ Բրիտանիայում Միտրոխինի համակարգում է իր նյութերը, ստեղծվելով տասնյակ մեքենագրված հատորներ, որոնց հիման վրա արդեն իրականացվում են գիտական որոշ հրապարակումներ։ Այդ նյութերի հիման վրա, բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Էնդրյուն երկու կարեւոր աշխատություն է հրատարակում 1999 եւ 2005 թվականներին։ Ներկայումս արխիվը պահվում է Մեծ Բրիտանիայում՝ Չերչիլի արխիվների Կենտրոնում։ Մասնակի բաց է ուսումնասիրողների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը

Որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը Sat, 28 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով