Ժամանակավորապես փակվել է սահմանային անցակետը․ հայտնի է պատճառը
Sat, 28 Mar 2026 21:00:48 +0400

Ղազախստանը ժամանակավորապես փակել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Ժելկուար» անցակետը։ Պատճառը Բերսուատ գետի վարարումն է։ Այս մասին հայտնում է «Ռոսգրանստրոյ» գերատեսչական մարմինը։ Ռուսական կողմից այն համապատասխանում է «Մարիինսկիյ» անցակետին։ Վարարումը եղել է ղազախական կողմում։ Անցակետի վերաբացման մասին կտեղեկացվի հավելյալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր