Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը․ մանրամասներ

Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը․ մանրամասներ

Sat, 28 Mar 2026 21:51:57 +0400


Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը: Մի քանի ժամ շարունակ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ քննարկում էին «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ու այն առավել հասցեական դարձնելու ուղիները: Խորհրդի անդամներն այս ամիսների ընթացքում իրենց մասնագիտական ներուժն ու պոտենցիալն օգտագործել են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առավելագույնս համապարփակ ու բովանդակային դարձնելու ուղղությամբ և այսօր արդեն կարելի է ասել, որ այն արդեն ժողովրդական ծրագիր է դարձել։

Այսօրվա քննարկումը նվիրված էր մի քանի առանցքային ոլորտների խնդիրներին՝ երաշխավորված խաղաղություն, տնտեսության զարգացում, գյուղատնտեսություն, երիտասարդություն և թմրամոլության դեմ պայքարի անհրաժեշտություն: Ելույթների համար ժամանակային սահմանափակում չլինելու շնորհիվ ձևավորվել էր ազատ ու փոխադարձ վստահության միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ ու նախանշվում առաջիկա անելիքներ:

Վստահաբար կարելի է ասել, որ «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական նախագիծն այսօր արդեն ձևավորվում է որպես համախմբման կարևոր հարթակ՝ միավորելով մասնագիտական ներուժն ու փորձը մեկ նպատակի շուրջ։ Սա տարածք է, որտեղ տարբեր ոլորտների մարդիկ խոսում են մեկ լեզվով՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ու միասնականության գաղափարով: Երբ մասնագիտական միտքն ու պատասխանատվությունը միավորվում են ի շահ հայրենիքի՝ արդյունքները չեն ուշանում:

Իվետա Տոնոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երկվորյակների մայրը հրաժարվեց բուժօգնությունից

Երկվորյակների մայրը հրաժարվեց բուժօգնությունից Wed, 01 Apr 2026 12:41:20 +0400 Latest news from Secure News…

8 րոպե ago

Ե՞րբ եք տեսել նման հոդվածով երեխա կալանավորեն

Ե՞րբ եք տեսել նման հոդվածով երեխա կալանավորեն Wed, 01 Apr 2026 12:36:57 +0400 Դատարանի բակում…

12 րոպե ago

Զույգ որդիներիս մեծ դժվարությամբ եմ մեծացրել. Միքայելի ու Դավիթի մայր

Զույգ որդիներիս մեծ դժվարությամբ եմ մեծացրել. Միքայելի ու Դավիթի մայր Wed, 01 Apr 2026 12:32:43…

16 րոպե ago

Ոսկին թանկանում է, արծաթն՝ էժանանում

Ոսկին թանկանում է, արծաթն՝ էժանանում Wed, 01 Apr 2026 12:30:54 +0400 Ոսկու գները շարունակում են…

18 րոպե ago

Ոչ մի բան Մնացական Մարտիրոսյանը հաշվի չառավ. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Ոչ մի բան Մնացական Մարտիրոսյանը հաշվի չառավ. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում Wed, 01 Apr 2026…

20 րոպե ago

Որքա՞ն հացահատիկ է այսօր առաքվել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով․ մանրամասներ

Որքա՞ն հացահատիկ է այսօր առաքվել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով․ մանրամասներ Wed, 01 Apr 2026 12:23:47 +0400…

25 րոպե ago