Պոլ Մաքարթնին նոր երաժշտական ալբոմ է թողարկում
Sat, 28 Mar 2026 23:00:48 +0400

The Beatles բրիտանական լեգենդար խմբի հիմնադիրներից Պոլ Մաքարթնին հայտարարել է, որ վերջին հինգ տարվա ընդմիջումից հետո, երաժշտական նոր ալբոմ է թողարկելու։ Համաձայն արտիստի կայքում տեղ գտած հայտարարության, 18-րդ ալբոմը կրում է «Դանժեն Լեյնի տղաները» անվանումը։
Ալբոմում տեղ են գտել երաժշտի կյանքի վաղ շրջանի երգերը՝ լիվերպուլյան մանկություն, ծանոթություն Ջոն Լենոնի հետ, հարազատ Ֆորթլին-րոուդ փողոցը։ «Մենք ոչինչ չունեինք, բայց դա կարեւոր չէր։ Մարդիկ հիանալի էին, ու դու չէիր զգում, թե որքան քիչ բան ունեիր»,- ասել է Մաքարթնին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր