Հնդկական ռուփին փոխարժեքային պատմական նվազագույն ցուցանիշ է արձանագրել
Sat, 28 Mar 2026 23:30:12 +0400
Հնդկական ռուփին փոխարժեքային պատմական նվազագույն ցուցանիշ է արձանագրել նախօրեին՝ 1 դոլարի դիմաց կազմելով 94,70 ռուփի։ Պատճառը՝ Մերձավոր Արեւելքի ներկայիս էսկալացիան է, նավթի բարձր գները եւ դոլարի ամրապնդումը։ Այս մասին հայտնում է PTI-ը։ Միջբանկային արժութային շուկայում սակարկությունների մեկնարկին 1 դոլարը արժեցել է նախ 94,18 ռուփի, ապա բարձրացել է 94,50 ռուփիի, իսկ վերջում արդեն հասել է 94,70 ռուփիի։ Հայտնի է, որ ներկայումս դոլարի պահանջարկը հատկապես ավելացել է, քանի որ գործարար աշխարհը ակտիվ կերպով դոլար է ձեռք բերում ներքին շուկայում՝ իր արտաքին բիզնես վճարումները, գործառնությունները կատարելու համար։