Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրը

Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրը

Sun, 29 Mar 2026 09:30:00 +0400


Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդ է նշում, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Սովորաբար եկեղեցին տոնը նշում է Ս. Հարության տոնին նախորդող կիրակի օրը:

Օրը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ:

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն»:

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձգել մինչեւ ընտրություններ

Ձգել մինչեւ ընտրություններ Thu, 02 Apr 2026 18:45:34 +0400 Փաշինյանն այս էտապում մի շատ կարեւոր…

9 րոպե ago

Հայկազ Բաղմանյանին Բերդում լավ են հիշում

Հայկազ Բաղմանյանին Բերդում լավ են հիշում Thu, 02 Apr 2026 18:41:50 +0400 Դատախազությունը պահանջում է…

13 րոպե ago

Թեհրանն ու Վաշինգտոնը քննարկում են գործարքի մանրամասները

Թեհրանն ու Վաշինգտոնը քննարկում են գործարքի մանրամասները Thu, 02 Apr 2026 18:30:59 +0400 Միացյալ Նահանգների…

24 րոպե ago

Մի կին մանդատը վերցրեց, մյուսը` հրաժարվեց

Մի կին մանդատը վերցրեց, մյուսը` հրաժարվեց Thu, 02 Apr 2026 18:23:04 +0400 ՀՀ Կենտրոնական ընտրական…

32 րոպե ago

Կորպուսի հրամանատարն անարդար է վարվել կին զինծառայողի նկատմամբ

Կորպուսի հրամանատարն անարդար է վարվել կին զինծառայողի նկատմամբ Thu, 02 Apr 2026 18:17:33 +0400 Նոյեմբերյան…

37 րոպե ago

Ընտրակաշա՞ռք եք փնտրում` բռնեք գործող համայնքապետերին

Ընտրակաշա՞ռք եք փնտրում` բռնեք գործող համայնքապետերին Thu, 02 Apr 2026 18:15:57 +0400 Այնպես անել, որ…

39 րոպե ago