Մենք սխալ գործեցինք 2018-ին՝ վստահելով երկրի ղեկավարությունը նրան

Մենք սխալ գործեցինք 2018-ին՝ վստահելով երկրի ղեկավարությունը նրան

Sun, 29 Mar 2026 10:45:00 +0400


Եթե դեռ որևէ կասկած ունեք, որ այս բարդ տարածաշրջանում արդեն իսկ ամենաանշահեկան վիճակին հասցրած Հայաստանի ղեկավարումը Փաշինյանին երրորդ անգամ վստահելը կարող է լրջորեն վտանգել Հայաստանի գոյությունը, պարզապես փորձեք կարդալ տարածաշրջանային զարգացումների մասին վերլուծությունները։ Առանց դրա էլ, իհարկե, տասնյակ անհերքելի և հիմնավորված պատճառներ կան, որպեսզի պարզ լինի, որ Փաշինյանը պետք է հեռանա հունիսի 7-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Սկսած՝ Ադրբեջանի հետ բանակցությունները տապալելուց և պատերազմ հրահրելուց, այն աղետալիորեն տանուլ տալուց, մինչև Լեռնային Ղարաբաղի ամբողջական դատարկումն ու կորուստը։ Սրան գումարեք Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խաթարումը, քանի որ Ադրբեջանը դեռ օկուպացնում է և գուցե դեռ օկուպացնելու է երկրի տարբեր հատվածներ, ինչպես նաև Սահմանադրության խաթարումը, դատական համակարգի դելեգիտիմացումը և քաղաքացիական իրավունքների ու խոսքի ազատության հետևողական սահմանափակումը։

Փաշինյանի «ձեռքբերումներից են» հասարակության խոր պառակտումը, պետական համակարգը զավեշտի վերածելը, բյուջեի չարաշահումը, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումները, սփյուռքի աճող օտարացումը և այս ամենի ֆոնին՝ Հայաստանի հեղինակության անկումը։ Ցանկը կարելի է երկար շարունակել։

Բայց հատկապես այսօր, երբ պատերազմ է ծավալվում Իրանում՝ Հայաստանի անմիջական հարևանությամբ, և այժմ արդեն ողջ Միջին Արևելքում, ևս մեկ ծանրակշիռ պատճառ է ավելանում, որպեսզի Փաշինյանը հեռանա։

Ինչպիսին էլ լինի այս պատերազմի ելքը, մինչև հունիսի 8-ը տարածաշրջանը այլևս նույնը չի լինելու։ Նույնը չի լինելու նաև ներգրավված խաղացողների վերաբերմունքն ու ակնկալիքները այս տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Մեզ շատ բարդ ժամանակներ են սպասում։ Իսկ Փաշինյանը հստակ ցույց է տվել, որ նա այն մարդը չէ, ով կարող է առաջնորդել Հայաստանը նույնիսկ շատ ավելի կայուն ու հանգիստ ժամանակներում, ինչպիսին 2018-2020 թվականներն էին։

Անցած ութ տարիների ընթացքում նա ցույց է տվել խոր անտեղյակություն և անունակություն՝ գրեթե բոլոր ոլորտներում։ Մենք սխալ գործեցինք 2018-ին՝ վստահելով երկրի ղեկավարությունը նրան։ Երկրորդ սխալը գործեցինք՝ նրան վերարտադրելով 2021-ին։ Երրորդ սխալը թույլ տալու իրավունք չունենք։

Հունիսի 7-ին Փաշինյանը պետք է հեռանա։ Հայաստանի ղեկավարի գործը, իր իսկ պատճառով ստեղծված իրավիճակում և իրենից անկախ բարդ տարածաշրջանում, նրա հագով չէ։ Ինչպես ցույց տվեց փորձը՝ երբեք էլ չի եղել»,- գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհերի մեջ ՊՆ աշխատակիցներ կան․ ի՞նչ է եղել Սիրիայում

Զոհերի մեջ ՊՆ աշխատակիցներ կան․ ի՞նչ է եղել Սիրիայում Wed, 09 Sep 2026 20:00:33 +0400…

4 րոպե ago

Հայաստանը երրորդը վերջից

Հայաստանը երրորդը վերջից Wed, 09 Sep 2026 19:51:17 +0400 ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՐՐՈՐԴԸ ՎԵՐՋԻՑ Սա, թերևս, PISA…

13 րոպե ago

Где ваша система огня, анасуны…

Где ваша система огня, анасуны... Wed, 09 Sep 2026 19:45:57 +0400 – Где ваша система…

19 րոպե ago

Որդու կողմից դաժանաբար սպանված ռեժիսորը հետմահու արժանացել է «Էմմի» մրցանակի

Որդու կողմից դաժանաբար սպանված ռեժիսորը հետմահու արժանացել է «Էմմի» մրցանակի Wed, 09 Sep 2026 19:30:02…

34 րոպե ago

Խնդիրը նոր մարտահրավերներ չավելացնելն է

Խնդիրը նոր մարտահրավերներ չավելացնելն է Wed, 09 Sep 2026 19:15:36 +0400 Իհարկե, բոլորի նման, մենք…

49 րոպե ago

15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել

15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել Wed, 09 Sep 2026 19:02:33 +0400 Սեպտեմբերի լույս…

1 ժամ ago