Փաշինյանին տեսա ու կարկամեցի` կկարողանա՞մ ինքնատիրապետումս չկորցնել

Փաշինյանին տեսա ու կարկամեցի` կկարողանա՞մ ինքնատիրապետումս չկորցնել

Sun, 29 Mar 2026 14:15:00 +0400


Այսօր Երևանի փողոցներից մեկում հեռվից Նիկոլ Փաշինյանին տեսած տղամարդը կապվեց մեզ հետ, որպեսզի իր վրդովմունքը հայտնի: Նա երեխայի հետ զբոսանքի էր դուրս եկել և անակնկալ կերպով բախվել Փաշինյանին: Ասում էր. «Տեսա, որ գալիս է, տեղումս սառա, մտածում էի` կարող է ինքնատիրապետումս կորցնեմ` ձեռքիս փաթեթը գլխին խփեմ, կամ թքեմ, հայհոյեմ: Մտածում էի` բա որ էդ ժեշտի կտորն ինձ մեկնի, կկարողանա՞մ ինքս ինձ տիրապետեմ: Եթե երեխայի հետ չլինեի, էլի ոչինչ: Կարող էին բռնեն տանեն, երեխաս մնար մենակ փողոցում: Ես սրանցից ամեն ինչ սպասում եմ: Բարեբախտաբար, ինձ չմոտեցավ: Բայց չեմ հասկանում` ինչի՞ է բախտը փորձում, մարդկանց սադրում: Առանց այն էլ ոչ իրեն լսել ենք կարողանում, ոչ իր արածների հետ հաշտվել: Էս սադրանքն ու բռնությունն ինչի՞ համար են»: Ապա մեր զրուցակիցն անդրադարձավ այսօր Փաշինյանի եկեղեցի այցելելուն. «Ինչի՞ ես գնում Երևանի կենտրոնի եկեղեցի։ Հաշտվի էն մտքի հետ, որ քո ընտրողների մեծ մասը 10 հազար թոշակի ավելացումը երկրի անվտանգությունից վեր դասող ու քիչ բան հասկացող մարդիկ են։ Կենտրոնի եկեղեցիներում այդպիսիք չկան։ Հաշտվի’ր դրա հետ ու ոչ մարդկանց նյարդայնացրու, ոչ քո ընտրարշավը փչացրու։ Գնա գյուղական վայր, օրինակ, Արմավիր, Գեղարքունիք, որտեղ քեզ չեն հայհոյի, էդ ժեշտից կրծանշանդ էլ հանգիստ կբաժանես: Բարի խորհուրդս լսիր` մեր համբերության հետ մի խաղա»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իշխանությունը հո գիտի, որ ասելիք չունի

Իշխանությունը հո գիտի, որ ասելիք չունի Wed, 06 May 2026 12:30:51 +0400 Latest news from…

14 րոպե ago

Ադրբեջանից էլի բան են ուղարկել Հայաստան

Ադրբեջանից էլի բան են ուղարկել Հայաստան Wed, 06 May 2026 12:30:02 +0400 Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով…

15 րոպե ago

Խելքով տղա ես, ջահել տղա ես, լավ էլ կղեկավարես․ քաղաքացին՝ Արման Թաթոյանին ընտրելու մասին

Խելքով տղա ես, ջահել տղա ես, լավ էլ կղեկավարես․ քաղաքացին՝ Արման Թաթոյանին ընտրելու մասին Wed,…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել

«Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել Wed, 06 May 2026 12:15:02 +0400 Նոյեմբերյան…

30 րոպե ago

Թրամփը կարևոր որոշում ունի

Թրամփը կարևոր որոշում ունի Wed, 06 May 2026 12:00:29 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել…

45 րոպե ago

Ազատ վիզային ռեժիմին անցնելուց հետո էնտեղի հայերին հետ են ուղարկելու

Ազատ վիզային ռեժիմին անցնելուց հետո էնտեղի հայերին հետ են ուղարկելու Wed, 06 May 2026 12:00:27…

45 րոպե ago