Տղամարդը վրաերթի է ենթարկել անցորդներին․ կան տուժածներ
Sun, 29 Mar 2026 17:00:00 +0400
Բրիտանական Դերբիում երեսնամյա տղամարդը վրաերթի է ենթարկել հետիոտն անցորդներին՝ քաղաքի կենտրոնական հատվածում։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով՝ 21:30-ին, Ֆրայեր-գեյթ փողոցում։ Պատահարի հետեւանքով մի քանի մարդ տուժել է։ Տուժածներից մի քանիսի մոտ ստացած վնասվածքները լուրջ են եւ նրանք հոսպիտալացվել են։ Տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի առնչությամբ՝ սկսվել է քննություն։