«Աղջկաս մայրանալու մոմենտով եմ խնդրում». կինը՝ Փաշինյանին

«Աղջկաս մայրանալու մոմենտով եմ խնդրում». կինը՝ Փաշինյանին

Sun, 29 Mar 2026 17:33:13 +0400


Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական շրջայցի ընթացքում քաղաքացիներից մեկը տարօրինակ խնդրանքով դիմեց նրան։

Կադրերում երևում է, որ մի կին մոտենում է Փաշինյանին և հուզված խնդրում միջամտություն՝ նշելով․ «Աղջկաս մայրանալու մոմենտով եմ մոտեցել»,֊ասաց նա։

Կնոջ խոսքից պարզ է դառնում, որ նա փորձում էր բարձրացնել առողջապահական խնդիր, հնարավոր է՝ կապված բժշկական աջակցություն ստանալու կամ բուժման կազմակերպման հետ։

Նկատենք, որ Փաշինյանը կարծես խուսափում է, նշում է, որ նախընտրական շրջան է, և կոնկրետ խոստումներ կամ անհատական օգնությունների վերաբերյալ հանձնառություններ չեն կարող արվել՝ առաջարկելով հարցը լուծել սահմանված ընթացակարգերով։
Տեսանյութում նաև հնչում է առողջապահության նախարարի անունը՝ Անահիտ Ավանեսյանի, ինչը ենթադրում է, որ խնդիրը կարող է առնչվել առողջապահական համակարգին կամ նախարարության լիազորություններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանին տեսա ու կարկամեցի` կկարողանա՞մ ինքնատիրապետումս չկորցնել

Փաշինյանին տեսա ու կարկամեցի` կկարողանա՞մ ինքնատիրապետումս չկորցնել Sun, 29 Mar 2026 14:15:00 +0400 Այսօր Երևանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով