Ադրբեջանում տասնյակ երեխաների են տարհանել․ ի՞նչ է կատարվում
Sun, 29 Mar 2026 18:00:01 +0400

Անցած գիշերվա ընթացքում Ադրբեջանի Արտակարգ Իրավիճակների Նախարարության (ԱԻՆ) ուժերը շարունակել են ապահովել համապատասխան անվտանգության միջոցառումներ առատ տեղումների պատճառով ջրհեղեղի ենթարկված տարածքներում։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
ԱԻՆ-ից APA-ին հայտնել են, որ այդ միջոցառումների արդյունքում 216 մարդ, այդ թվում՝ 36 երեխա, տարհանվել են անվտանգ գոտիներ։
Ավելի վաղ գրել ենք, որ վերջին օրերին Ադրբեջանի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բաքվում, հորդառատ անձրևները զանգվածային հեղեղումներ են առաջացրել, մեծ վնասներ պատճառել։
Ըստ որոշ ԶԼՄ-ների, բնակչության շրջանում արդեն քննադատության մեծ ալիք է բարձրացել իշխանությունների նկատմամբ․ մեղադրում են, որ պետությունը պատշաճ կերպով չի արձագանքում բնաղետներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր