Երիտասարդները իրենց սահմանադրական իրավունքն են պաշտպանել․ Էլիբեգովա
Sun, 29 Mar 2026 17:57:40 +0400

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավապահները պնդում են, որ երիտասարդները եկեղեցում նիկոլի «քաղաքական գործունեությանն» են խոչընդոտել։
Այսինքն ընդունում են, որ ինքը եկեղեցի որպես հավատացյալ չէր եկել պատարագի, այլ հստակ քաղաքական քարոզարշավի նպատակով։
Իսկ դա արդեն քրեական օրենսգրքով նախատեսված՝ պաշտոնով պայմանավորված կրոնական ծեսի անցկացմանը խոչընդոտել ա։
Հետևաբար, երիտասարդները իրենց սահմանադրական իրավունքն են պաշտպանել, պահանջելով չխանգարել պատարագին քաղաքական քարոզարշավով։
Բայց նիկոլի Հայաստանում ձերբակալվել են իհարկե իրենք, ոչ թե սադրիչը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր