Ես դիմում եմ տարածաշրջանի երկրներին․Իրանի նախագահ
Sun, 29 Mar 2026 18:15:48 +0400

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին կանխել իրենց տարածքներից Իսլամական Հանրապետության վրա հարձակումները՝ սեփական անվտանգության համար։
«Ես դիմում եմ տարածաշրջանի երկրներին. եթե դուք ցանկանում եք զարգացում և անվտանգություն, ապա թույլ մի տվեք, որ մեր թշնամիները պատերազմ սկսեն ձեր տարածքներից», – գրել է նա X-ում։
Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը չի սկսում կանխարգելիչ հարվածներ Մերձավոր Արևելքի երկրների դեմ, բայց «վճռականորեն կարձագանքի, եթե իրենց ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր