Այս երկրում էլ սոցկայքերը դեռահասների համար կարգելվեն
Sun, 29 Mar 2026 20:00:00 +0400

Ավստրիայի կառավարող կուսակցությունը պայմանավորվել է արգելել մինչեւ 14 տարեկանների կողմից սոցկայքերի օգտագործումը։ Այս մասին հայտնում է ORF-ը։ Համաձայն ավստիական կառավարության տարածած հայտարարության, նախապատրաստման փուլում գտնվող օրենքի նախագիծը եւ այն իրականացնելու տեխնիկական բաղադրիչները պատրաստ կլինեն այս տարվա հունիսին։ Վիեննայում նաեւ մտադիր են ակտիվացնել համագործակցությունը սոցկայքերի հետ՝ անհրաժեշտության դեպքերում օգտատերերի անձնական տվյալների ստացման համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր