Ամերիկացի ճանապարհորդի հայտնագործությունը. Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են

Ամերիկացի ճանապարհորդի հայտնագործությունը. Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են

Sun, 29 Mar 2026 21:15:11 +0400


Ադրբեջանի իշխանությունները, շարունակելով քարոզչական տարբեր գործիքների կիրառումը, կազմակերպել են «միջազգային ճանապարհորդների» հերթական խմբի այցը Լեռնային Ղարաբաղ։ Նրանց թվում է եղել նաև ԱՄՆ-ից ժամանած Սթեֆեն Նեմեթը, ում, ըստ ադրբեջանական կողմի, վերապահվել է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի առաջմղման դեր։

Նախապես պատրաստված տեքստի տրամաբանությամբ հանդես գալով՝ Նեմեթը հայտարարել է, թե իբր «ակնհայտ է Ադրբեջանի նվիրվածությունը Զանգեզուրի միջանցքի նախագծին»։

«Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար և մեծ հետաքրքրությամբ եմ հետևում, թե ինչպես է ընթանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը։ Հետաքրքիր է նաև տեսնել, թե որքան մոտ են Ադրբեջանն ու Հայաստանը»,– նշել է նա։

Այցի ընթացքում ճանապարհային ենթակառուցվածքներից՝ ասֆալտից և թունելներից տպավորված Նեմեթը հավելել է, որ «միջանցքը կնպաստի Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջևանի և երթուղու երկայնքով գտնվող երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի․ Ուժեղ Հայաստան

Առաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի․ Ուժեղ Հայաստան Sat, 28 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով