Զատիկին ընդառաջ՝ համերգ. Փաշինյանն առաջարկում է լսել իրեն

Զատիկին ընդառաջ՝ համերգ. Փաշինյանն առաջարկում է լսել իրեն

Sun, 29 Mar 2026 21:49:27 +0400


Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում և ակտիվորեն գովազդում է իր մասնակցությամբ նախատեսվող «Վարչաբենդի» համերգը, ուշագրավ համընկնում է նկատվում։

Համերգը նախատեսված է ապրիլի 4-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում։ Փաշինյանը նաև կոչ է արել ցանկացողներին գրանցվել՝ կցված QR կոդի միջոցով՝ մասնակցելու միջոցառմանը։ Սակայն ընտրված օրը հետաքրքիր համատեքստ է ստեղծում․ հաջորդ օրը՝ ապրիլի 5-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը` Հրաշափառ հարության տոնը։

Ըստ եկեղեցական ավանդույթի՝ Զատկին նախորդող շաբաթ օրը երեկոյան տեղի է ունենում Ճրագալույցի արարողությունը, երբ հավատացյալները գնում են եկեղեցի՝ մասնակցելու պատարագին և իրենց տուն բերելու սուրբ կրակը։ Այս ֆոնին հարցեր են առաջացնում միջոցառման համար ընտրված օրը և ժամը, քանի որ հենց այդ ժամերին բազմաթիվ հավատացյալներ նախընտրում են գտնվել եկեղեցիներում։ Ստացվում է՝ հոգևոր երգեր ու շարականներ լսելու փոխարեն առաջարկում է լսել իրեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք սխալ գործեցինք 2018-ին՝ վստահելով երկրի ղեկավարությունը նրան

Մենք սխալ գործեցինք 2018-ին՝ վստահելով երկրի ղեկավարությունը նրան Sun, 29 Mar 2026 10:45:00 +0400 Եթե …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով