Զատիկին ընդառաջ՝ համերգ. Փաշինյանն առաջարկում է լսել իրեն

Զատիկին ընդառաջ՝ համերգ. Փաշինյանն առաջարկում է լսել իրեն

Sun, 29 Mar 2026 21:49:27 +0400


Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում և ակտիվորեն գովազդում է իր մասնակցությամբ նախատեսվող «Վարչաբենդի» համերգը, ուշագրավ համընկնում է նկատվում։

Համերգը նախատեսված է ապրիլի 4-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում։ Փաշինյանը նաև կոչ է արել ցանկացողներին գրանցվել՝ կցված QR կոդի միջոցով՝ մասնակցելու միջոցառմանը։ Սակայն ընտրված օրը հետաքրքիր համատեքստ է ստեղծում․ հաջորդ օրը՝ ապրիլի 5-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը` Հրաշափառ հարության տոնը։

Ըստ եկեղեցական ավանդույթի՝ Զատկին նախորդող շաբաթ օրը երեկոյան տեղի է ունենում Ճրագալույցի արարողությունը, երբ հավատացյալները գնում են եկեղեցի՝ մասնակցելու պատարագին և իրենց տուն բերելու սուրբ կրակը։ Այս ֆոնին հարցեր են առաջացնում միջոցառման համար ընտրված օրը և ժամը, քանի որ հենց այդ ժամերին բազմաթիվ հավատացյալներ նախընտրում են գտնվել եկեղեցիներում։ Ստացվում է՝ հոգևոր երգեր ու շարականներ լսելու փոխարեն առաջարկում է լսել իրեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

18 ուժից 7-ը դիմել են դատարան

18 ուժից 7-ը դիմել են դատարան Fri, 19 Jun 2026 20:45:52 +0400 Այսօր` հունիսի 19-ին,…

10 րոպե ago

Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել

Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Fri, 19 Jun 2026 20:33:53 +0400 Հունիսի 19-ին` տեղական ժամանակով…

22 րոպե ago

Երկրի կրքոտ, բայց ոչ լեգիտիմ վարչապետ, էս վարդերն ի՞նչ անենք

Երկրի կրքոտ, բայց ոչ լեգիտիմ վարչապետ, էս վարդերն ի՞նչ անենք Fri, 19 Jun 2026 20:30:09…

26 րոպե ago

Ով է Աշխարհի առաջնության ամենագեղեցիկ ֆուտբոլիստը

Ով է Աշխարհի առաջնության ամենագեղեցիկ ֆուտբոլիստը Fri, 19 Jun 2026 20:15:16 +0400 Արգենտինայի ազգային հավաքականի…

41 րոպե ago

Արտակարգ․ Ուժեղ կարկուտ Գյումրիում

Արտակարգ․ Ուժեղ կարկուտ Գյումրիում Fri, 19 Jun 2026 20:14:58 +0400 Latest news from Secure News…

41 րոպե ago

Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճել են

Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճել են Fri, 19 Jun 2026 20:08:12 +0400 ՆԳՆ…

48 րոպե ago