18 ուժից 7-ը դիմել են դատարան

18 ուժից 7-ը դիմել են դատարան

Fri, 19 Jun 2026 20:45:52 +0400


Այսօր` հունիսի 19-ին, ժամը 18:00-ին ավարտվել է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար օրենքով սահմանված ժամկետը։
Սահմանադրական դատարան են դիմել մասնակից ուժերից յոթը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, «Նոր ուժ», «Միասնության թևեր», «Բարգավաճ Հայաստան», «ԴՕԿ» և «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցությունները։

Ներկայացված դիմումներով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը։ Ըստ այս քաղաքական ուժերի ընտրություններն անցել են բացահայտ ընտրախախտումներով, վարչական լծակների կիրառմամբ ու ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումների պայմաններում։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ դիմումի մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում ՍԴ-ն աշխատակարգային նիստում պետք է որոշի դրանց ընդունելիության հարցը։

Եթե դիմումն ընդունվում է վարույթ, նշանակվում է զեկուցող դատավոր, որը նախապատրաստում է գործը դատաքննության։ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերը քննվում են բանավոր ընթացակարգով։ Հայտնի չէ` այս դիմումները կմիավորվեն մեկ վարույթի մեջ, թե առանձին կքննվեն:
Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում կայացնել դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սուպերմոդելը վաճառել է մահացած որդու տունը

Սուպերմոդելը վաճառել է մահացած որդու տունը Tue, 17 Nov 2026 22:30:26 +0400 Ամերիկացի սուպերմոդել Սինդի…

9 րոպե ago

ՔՊ-ն Սաֆարով փառաբանող երկրի թելադրանքով հայ ժողովրդին փորձում է պարտադրել ալիևյան սահմանադրություն

ՔՊ-ն Սաֆարով փառաբանող երկրի թելադրանքով հայ ժողովրդին փորձում է պարտադրել ալիևյան սահմանադրություն Tue, 17 Nov…

12 րոպե ago

«Հարրի Փոթեր» սերիալի նոր հատվածը հայտնվել է համացանցում և արժանացել բացասական արձագանքի

«Հարրի Փոթեր» սերիալի նոր հատվածը հայտնվել է համացանցում և արժանացել բացասական արձագանքի Tue, 17 Nov…

16 րոպե ago

Աստված թող իրենց երկար կյանք տա, բայց ռադ լինեն` գնան

Աստված թող իրենց երկար կյանք տա, բայց ռադ լինեն` գնան Tue, 17 Nov 2026 22:15:00…

25 րոպե ago

Ռոբերտ Փաթինսոնը կմարմնավորի նոր Ջեյմս Բոնդին

Ռոբերտ Փաթինսոնը կմարմնավորի նոր Ջեյմս Բոնդին Tue, 17 Nov 2026 22:07:36 +0400 Ռոբերտ Փաթինսոնը կխաղա…

32 րոպե ago

Հստակեցրել են հարվածի ենթակա թիրախները

Հստակեցրել են հարվածի ենթակա թիրախները Tue, 17 Nov 2026 22:00:09 +0400 Իրանը դիտարկելու է ցանկացած…

40 րոպե ago