Որոշել է մինչև վերջին խազը նվաստացնել մեր ազգին

Որոշել է մինչև վերջին խազը նվաստացնել մեր ազգին

Sun, 29 Mar 2026 23:06:13 +0400


Կարծում եք ինքը չգիտի՞, որ հասարակության մի մեծ հատված ատում է իրենց, որ իրեն տեսնելիս մարդկանց ճնշումը բարձրանում է, աչքերն արյուն է լցվում, սեղմվում են բռունցքները: Շատ լավ էլ գիտի, բայց շարունակում է հանրության մեջ դուրս գալ, մասամբ` իրեն ատողների ինադու, մասամբ` այդ մարդկանց կոտրելու և նվաստացնելու համար: Որ ամեն թթու խոսք ասողին, ամեն իր դեմ դուրս եկողին բռնեն, կալանավորեն, մեղադրեն` ի տես մյուսների: Ինքը շատ լավ գիտի ինչպես վախեցնել մարդկանց: Եվ պատկերացրեք` ինչքա՜ն մեծ է ատելությունը, որ նստելու, հետապնդվելու վախն էլ չի զսպում մարդկանց:

Այսօր պատմում էին, թե ինչ դաժան շոկ է ապրել երեխայի հետ զբոսնող մարդը` հեռվից տեսնելով մոտեցող Փաշինյանին: Պատմում էր` մի քանի րոպե կարկամել էի ու մտածում էի ինքնատիրապետումս կկորցնեմ` մի բանով կխփեմ կամ կհայհոյեմ, շկաֆ-ախրաննիկները կբռնեն կտանեն` երեխես մենակ կմնա փողոցում…

Ինքը որոշել է մինչև վերջին խազը նվաստացնել մեր ազգին, ի հեճուկս իրեն մերժողների` քայլել փողոցում, բեմադրել ջերմ ընդունելություն, տգետ ու սոցիալապես անապահով խավին հանել խելացի ու կիրթ խավի դեմ, բախումներ հրահրել, ապականել ցանկացած տոն ու միջոցառում, ոստիկաններով շրջապատված մտնել ցանկացած տեղ, և հատկապես` եկեղեցի, որտեղ ուրախ չեն իրեն տեսնել:

Սա պարզ քարոզչական հնարք է` իբր ես անխուսափելի եմ, ես ընդունված եմ, իսկ ինձ չընդունողները թույլ են, քիչ են, անզոր են: Բայց իր ուժը բացառապես հիմնված է ուժային կառույցների ծառայության, խեղճ, տկար ու տգետ մարդկանց ծառայամտության և իր աներեսության վրա: Պարզ է, չէ՞, որ ցանկացած նորմալ մարդ` իր փոխարեն, կամաչեր մարդամեջ դուրս գալուց, պետական լծակներով իրեն հանրությանը պարտադրելուց, մարդկանց խեղճությունը, իշխանությունից կախումները չարաշահելուց: Ինքը չի ամաչում, որովհետև վաղուց ազատագրվել է ամոթի, բարեկրթության, բարոյականության բեռից և հանրությանը պառակտելուց, բախումներ սադրելուց հոգեկան բավարարում ու սնունդ է ստանում…

Հուսանք, բանը արյունահեղության չի հասնի, չնայած իր վեցնոցներից մեկն այսօր սպառնում էր` «ուզում են մեզ մարդասպան սարքել»…Ձեզ պետք չի մարդասպան սարքել` 20 թվից հետո այդ բնորոշումը ձեր հավերժ ուղեկցող պիտակ է այլևս, բայց, ինչպես տեսնում ենք, այդքան անմեղ արյունից դուք դեռ չեք կշտացել` իշխանություն կորցնելու վախը հուսահատ քայլերի է ձեզ մղում, որի հետևանքները, այո, կարող են անկանխատեսելի լինել…

Աստված իմաստնություն տա մեր ժողովրդին այս բարդ փուլը խաղաղ և իր համար դրական ելքով ավարտելու…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սենսացիոն ու տարօրինակ դեպք Իտալիայում

Սենսացիոն ու տարօրինակ դեպք Իտալիայում Tue, 28 Jul 2026 17:00:39 +0400 Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական…

10 րոպե ago

Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթված

Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթված Tue, 28 Jul 2026 16:57:08 +0400 Հանրային պաշտպանները…

13 րոպե ago

Եվան մենակ չէ,- ասում են լեռնագնացները

Եվան մենակ չէ,- ասում են լեռնագնացները Tue, 28 Jul 2026 16:45:30 +0400 Երբեմն մի մանկական…

25 րոպե ago

Ռուսաստանից արտաքսված օտարերկրացիների թիվը զգալի աճ է գրանցել

Ռուսաստանից արտաքսված օտարերկրացիների թիվը զգալի աճ է գրանցել Tue, 28 Jul 2026 16:30:00 +0400 2026…

40 րոպե ago

Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները

Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները Tue, 28 Jul 2026 16:10:14…

1 ժամ ago

Թրամփը սկսել է համակրե՞լ Զելենսկուն․ ինտրիգներ՝ կարևոր հանդիպմանն ընդառաջ

Թրամփը սկսել է համակրե՞լ Զելենսկուն․ ինտրիգներ՝ կարևոր հանդիպմանն ընդառաջ Tue, 28 Jul 2026 16:00:07 +0400…

1 ժամ ago