140 ավիահարված՝ 1 օրում․ Իսրայելը կանգ չի առնում
Mon, 30 Mar 2026 00:30:31 +0400
Իսրայելական բանակը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 140 ավիահարված է հասցրել Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը 140 հարված են հասցրել Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում գտնվող թիրախներին», – ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Այն պնդում է, որ հարձակման են ենթարկվել «բալիստիկ հրթիռների պահեստներ և արձակման վայրեր», ինչպես նաև «օդային պաշտպանության հետ կապված օբյեկտներ»։