Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը

Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը

Mon, 30 Mar 2026 10:12:07 +0400


Երեկվա միջադեպը կարիք ունի ավելի խորքային քննարկման։ Սա տեղավորվում է «ամեն օր՝ ավելի այլանդակ բան» իշխանության մարտավարության մեջ։

Մարդիկ հոծ բազմությամբ եկել էին տոնական պատարագի, շատ սիրուն եկեղեցական տոնի։ Նրանք այդ օրը ոչ մի այլ բան, քան պատարագը, աղոթքը, հաղորդությունը, չէին պլանավորել։

Ու հանկարծ ներս է մտնում մեկը, ով երկար ժամանակ է՝ վիրավորում է նրանց հոգևոր արժեքները, սրբությունները։ Ակնհայտ է, որ պետք է լիներ էմոցիոնալ ռեակցիա, չկառավարվող էմոցիաներ։

Մեկը, որն իր իշխանախմբի հետ միասին ծաղրում ու վիրավորում է Ամենայն հայոց Կաթողիկոսին։ Եկեղեցում պատարագին ներկա մարդկանց համար Վեհափառը սրբություն է։ Գալիս է մեկը, որը շինծու մեղադրանքներով կալանավորել է բարձրաստիճան հոգևորականների, որոնք այս մարդկանց համար կարևոր հեղինակություններ են։

Հատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում։ Հատուկ եկել է՝ իր ներկայությամբ սադրելու մարդկանց, որոնք ընդամենը պատարագի էին եկել։
Եկել է՝ մարդկանց վատություն անելո՞ւ։ Եկել է տոնը փչացնելո՞ւ։ Եկել է մթնոլորտը հերթական անգամ թունավորելո՞ւ։

Երբ ինքն ու իր «մի քանիսը» ծաղրում են ընդդիմության հիմնական դերակատարներին, հաստատ գիտի, չէ՞, որ նրանք ունեն շատ մեծ ընտրազանգված, և հարյուր հազարավոր քաղաքացիների համար նրանք հեղինակություններ են։ Ինքը գիտի, որ ուղիղ վիրավորում է այդ հարյուր հազարներին։ Դրանից հետո ի՞նչ ռեակցիա է սպասում։

Նույն տրամաբանությամբ, ընդդիմության լիդերներին կոպիտ վիրավորելուց հետո, կարող է վեր կենալ գնալ նրանց հանրահավաքին կամ համագումարին՝ իբր խաղաղ մասնակցելու։

Մենք սրան էլ պետք է պատրաստ լինենք։ Պետք է միասնական դիրքորոշում լինի՝ ինչպես վերաբերվել անկոչ հյուրին։
Հնարավոր չէ որևէ ընտանիքի անդամներին հրապարակայնորեն վիրավորելուց հետո գնալ խցկվել նրանց ընտանեկան միջոցառմանը։

Ո՞րն է նպատակը, ի վերջո։ Սադրա՞նքը։ Բոլոր տոներն ու ծեսերը պիտի փչացնի՞։ Միայն իր ավտոբուսո՞ւմ պիտի լինի ուրախություն։ «Ուրախ ավտոբուս» ձևակերպումը, որպես սարկաստիկ, գուցե լավն է, ստացված է, բայց այն վերածվում է «այլանդակ ավտոբուսի», որը շատ վտանգավոր է։

Վահե Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կոչ ենք անում ակտիվորեն աջակցել մեր գաղափարներին մոտ ընդդիմադիր քաղաքական ուժերին

Կոչ ենք անում ակտիվորեն աջակցել մեր գաղափարներին մոտ ընդդիմադիր քաղաքական ուժերին Mon, 30 Mar 2026…

9 րոպե ago

Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահումների մասին դիմում ԿԸՀ-ին

Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահումների մասին դիմում ԿԸՀ-ին Mon, 30 Mar 2026 11:45:46 +0400…

13 րոպե ago

Իսպանիայի երկինքը փակ է ռազմական ինքնաթիռների համար

Իսպանիայի երկինքը փակ է ռազմական ինքնաթիռների համար Mon, 30 Mar 2026 11:30:15 +0400 Իսպանիան փակել…

28 րոպե ago

Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ

Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ Mon, 30 Mar 2026 11:18:13 +0400 Վթարային ջրանջատում Երևանի…

40 րոպե ago

Գյուրջյան փողոցում ջրհեղեղ է

Գյուրջյան փողոցում ջրհեղեղ է Mon, 30 Mar 2026 11:09:50 +0400 Latest news from Secure News…

49 րոպե ago

Թրամփը չի բացառել Իրանի Խարգ կղզին վերահսկողության տակ վերցնելու հնարավորությունը

Թրամփը չի բացառել Իրանի Խարգ կղզին վերահսկողության տակ վերցնելու հնարավորությունը Mon, 30 Mar 2026 11:00:58…

57 րոպե ago