Կոչ ենք անում ակտիվորեն աջակցել մեր գաղափարներին մոտ ընդդիմադիր քաղաքական ուժերին

Կոչ ենք անում ակտիվորեն աջակցել մեր գաղափարներին մոտ ընդդիմադիր քաղաքական ուժերին

Mon, 30 Mar 2026 11:49:49 +0400


ԱԺՄ-ի հայտարարությունն առաջիկա ընտրությունների վերաբերյալ

Առջևում հերթական ընտրություններն են, որոնք այնուամենայնիվ հերթական չեն իրենց նշանակությամբ։ Այս տեսանկյունից մտահոգիչ է, որ ընդդիմության գործելակերպը նման է սովորական ընտրություններին մասնակցելուն։ Իսկ թե ինչ է նշանակում գնալ սովորական ընտրությունների, մենք դա արդեն տեսել ենք։

Մեր կուսակցությունն առաջարկել է, թե ինչպես է ճիշտ այս ընտրություններում ընդդիմության մասնակցությունը․ ընտրություններին գնալ 2-3 քաղաքական ուժերով՝ ունենալով մեկ միասնական մանիֆեստ գաղափարների և գործելակերպի վերաբերյալ, որը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի կործանարար պրոյեկտի հակակշիռը:
Այս իշխանությունն արդեն սպառված է։ Բայց եթե ընտրությունների հետևանքով նորից վերարտադրվի, ապա մենք հետզհետե կորցնելու ենք մեր ինքնության ձողերը, մեր կամքը և զրկվելու ենք բարեկեցիկ, ազատ, ապահով և հպարտորեն առաջ գնացող անկախ պետություն ունենալու հնարավորությունից, որի բոլոր նախնական պայմանները կան։

Իշխանությունների դեմ պայքարում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք մեր ժողովրդին առաջարկում են այս խորը փոսից դուրս գալու տարբեր ճանապարհներ և փորձում կանխել ներկա իշխանությունների վերարտադրության հնարավորությունը։ Մենք այդ պայքարի մեջ ենք եղել և կանք՝ օգնելով և աջակցելով այդ քաղաքական ուժերին։

Այժմ շատ կարևոր է, որպեսզի ընտրությունների ժամանակ տեղի չունենա ձայների փոշիացում, և ամբողջ ժողովուրդը մասնակցի ընտրություններին։

Մեր բաժին առաքելությունն այս ընտրություններում մենք տեսնում ենք ոչ թե մեր կուսակցությամբ առանձին մասնակցելու կամ արդեն ձևավորված անցողիկ քաղաքական ուժերից որևէ մեկին միանալու ձևաչափով, այլ այդ ուժերին օգնելով իրականացնելու իրենց ծրագրերը, այն է՝ դուրս բերել Հայաստանը դեպի զարգացման ուղի։

Կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին ու համակիրներին ակտիվորեն աջակցել ընդդիմադիր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց գաղափարներով մոտ են մեր գաղափարներին՝ անկախություն, ինքնիշխանություն, պաշտպանություն, Արցախյան հարց, երկրի ներքին կյանքի կազմակերպման հարցեր, հայկական պետության համակարգված աշխատանք համաշխարհային հայկական կառույցների հետ և այլն։ Այդ գաղափարների համար մենք պայքարել ենք տասնյակ տարիներ։
Ընդդիմության հաղթանակը հնարավոր է։
Անկախ ընտրությունների արդյունքներից՝ ԱԺՄ-ն շարունակելու է պայքարել իր գաղափարների իրագործման համար։

Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ
Վազգեն Մանուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փորձել են խոցել Թրամփի օդանավը․ ուշագրավ մանրամասներ

Փորձել են խոցել Թրամփի օդանավը․ ուշագրավ մանրամասներ Mon, 30 Mar 2026 13:30:43 +0400 ԱՄՆ նախագահ…

7 րոպե ago

«ՔՊ-ի դեմքը»

«ՔՊ-ի դեմքը» Mon, 30 Mar 2026 13:25:29 +0400 Ինչպես հայտնի է, գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը…

12 րոպե ago

Եկեղեցու պաշտպան գյումրեցի ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել

Եկեղեցու պաշտպան գյումրեցի ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել Mon, 30 Mar 2026 13:15:31 +0400 Գյումրեցի երիտասարդ…

22 րոպե ago

Պատերազմի հետևանքով Իրանում հայ է զոհվել․ դեսպանը ցավակցել է հայ համայնքին

Պատերազմի հետևանքով Իրանում հայ է զոհվել․ դեսպանը ցավակցել է հայ համայնքին Mon, 30 Mar 2026…

29 րոպե ago

Թրամփը պնդում է՝ Իրանը գրեթե ընդունել է իր խաղաղության ծրագիրը

Թրամփը պնդում է՝ Իրանը գրեթե ընդունել է իր խաղաղության ծրագիրը Mon, 30 Mar 2026 13:00:38…

37 րոպե ago

Մարգարյան 2-րդ նրբանցքում լճակ է առաջացել

Մարգարյան 2-րդ նրբանցքում լճակ է առաջացել Mon, 30 Mar 2026 12:57:02 +0400 Latest news from…

40 րոպե ago