ԱՄՆ-ն Իրանում դպրոց է հրթիռածոկել, զոհեր կան․ NYT

ԱՄՆ-ն Իրանում դպրոց է հրթիռածոկել, զոհեր կան․ NYT

Mon, 30 Mar 2026 12:00:49 +0400


Ամերիկյան Precision Strike Missile (PrSM) հրթիռը փետրվարի 28-ին հարվածել է Իրանի Լամերդ քաղաքի մարզադահլիճին և տարրական դպրոցին, գրել է New York Times-ը։

Պարբերականը նշում է, որ հարված է հասցվել ռազմական համալիրի մոտ գտնվող հաստատություններին։

Իրանի իշխանությունների հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել։
Հարվածը տեղի է ունեցել նույն օրը, ինչ Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցի վրա իրականացրած հարձակումը (զոհվել էր 175 մարդ)։

Պարբերականը փորձագետների հետ միասին վերլուծել է կադրերը և հարվածի հետևանքները՝ գալով այն եզրակացության, որ զենքի բնութագրերը, պայթյունները և հասցված վնասները համապատասխանում են Precision Strike Missile կոչվող փոքր հեռահարության բալիստիկ հրթիռին, որը պայթում է անմիջապես թիրախի վրա՝ մանր վոլֆրամե գնդիկներ նետելով բոլոր կողմերը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ կապիտան Թիմ Հոքինսը New York Times–ին հայտարարել է, որ ամերիկյան ուժերը «պատահական հարվածներ չեն հասցնում քաղաքացիական բնակչությանը, ի տարբերություն իրանական ռեժիմի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: Իրանի

Recent Posts

2 օրում՝ 3 ջրահեղձված Տավուշի մարզում

2 օրում՝ 3 ջրահեղձված Տավուշի մարզում Fri, 10 Jul 2026 17:45:45 +0400 Հուլիսի 9-ին, ժամը…

12 րոպե ago

Ինչ վարակ է տարածվել Անգլիայի հավաքականի ճամբարում

Ինչ վարակ է տարածվել Անգլիայի հավաքականի ճամբարում Fri, 10 Jul 2026 17:30:49 +0400 Անգլիայի ազգային…

27 րոպե ago

Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը` փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ. Հարցում

Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը` փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ. Հարցում Fri, 10 Jul 2026 17:30:01…

28 րոպե ago

Պատասխան են սպասում Հայաստանից

Պատասխան են սպասում Հայաստանից Fri, 10 Jul 2026 17:21:58 +0400 Latest news from Secure News…

36 րոպե ago

Փաշինյանի արտաքին նվաստացումները եւ դրանից բխող ներքին հիստերիան

Փաշինյանի արտաքին նվաստացումները եւ դրանից բխող ներքին հիստերիան Fri, 10 Jul 2026 17:15:42 +0400 Շաբաթվա…

42 րոպե ago

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Fri, 10 Jul 2026 17:14:42 +0400 Երբեմն ընդամենը…

43 րոպե ago