Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

ԱՄՆ-ն Իրանում դպրոց է հրթիռածոկել, զոհեր կան․ NYT

ԱՄՆ-ն Իրանում դպրոց է հրթիռածոկել, զոհեր կան․ NYT

Mon, 30 Mar 2026 12:00:49 +0400


Ամերիկյան Precision Strike Missile (PrSM) հրթիռը փետրվարի 28-ին հարվածել է Իրանի Լամերդ քաղաքի մարզադահլիճին և տարրական դպրոցին, գրել է New York Times-ը։

Պարբերականը նշում է, որ հարված է հասցվել ռազմական համալիրի մոտ գտնվող հաստատություններին։

Իրանի իշխանությունների հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել։
Հարվածը տեղի է ունեցել նույն օրը, ինչ Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցի վրա իրականացրած հարձակումը (զոհվել էր 175 մարդ)։

Պարբերականը փորձագետների հետ միասին վերլուծել է կադրերը և հարվածի հետևանքները՝ գալով այն եզրակացության, որ զենքի բնութագրերը, պայթյունները և հասցված վնասները համապատասխանում են Precision Strike Missile կոչվող փոքր հեռահարության բալիստիկ հրթիռին, որը պայթում է անմիջապես թիրախի վրա՝ մանր վոլֆրամե գնդիկներ նետելով բոլոր կողմերը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ կապիտան Թիմ Հոքինսը New York Times–ին հայտարարել է, որ ամերիկյան ուժերը «պատահական հարվածներ չեն հասցնում քաղաքացիական բնակչությանը, ի տարբերություն իրանական ռեժիմի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փեզեշքիանը կոչով դիմել է իրանցիներին

Փեզեշքիանը կոչով դիմել է իրանցիներին Sun, 26 Apr 2026 21:00:51 +0400 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով