Փորձել են խոցել Թրամփի օդանավը․ ուշագրավ մանրամասներ
Mon, 30 Mar 2026 13:30:43 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը հազիվ է խուսափել անհայտ դրոնին բախվելուց, հաղորդում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱԹՍ-ն շատ մոտ է թռչել ամերիկացի առաջնորդի օդանավին։
Ավելի վաղ, մոնիտորինգային ալիքների տվյալներով՝ Ուեսթ Պալմ Բիչ օդանավակայանում (Ֆլորիդա) ռազմական ուղղաթիռները օդ են բարձրացել նախագահ Դոնալդ Թրամփի Air Force One-ի մոտ կասկածելի անօդաչու թռչող սարքի պատճառով։
ԱՄՆ գաղտնի ծառայության, Սպիտակ տան կամ տեղական իշխանությունների կողմից պաշտոնական հաստատում դեռևս չկա։