Պետական մակարդակով խաղը բոյկոտե՞լ են

Պետական մակարդակով խաղը բոյկոտե՞լ են

Mon, 30 Mar 2026 13:37:32 +0400


Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես հայտնի է, երեկ Երևանում ընկերական հանդիպման շրջանակում 1-2 հաշվով զիջել է Բելառուսի ընտրանուն:

«Պետական օթյակում» երեկ լռություն է եղել, որևէ պաշտոնյա ներկա չի եղել խաղին, ՀՖՖ ներկայացուցիչներն էլ այլ տեղեր են զբաղեցրած եղել:

Հայաստան–Բելառուս խաղը, նշենք, կայանում էր այն ֆոնին, երբ երկու երկրների ղեկավարների հարաբերությունները վերջին տարիներին զգալիորեն սրվել են։ Հատկապես ՀԱՊԿ-ի շրջանակում տեղի ունեցած զարգացումներից հետո Երևան–Մինսկ հարաբերությունները փաստացի հայտնվել են լարվածության փուլում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը և Հայաստանի որևէ պաշտոնյա այլևս չի այցելի Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ղեկավարը Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Երեկվա դատարկ աթոռներից էլ կարելի է ենթադրել, որ երեկ պետական մակարդակով բոյկոտել են հանդիպումը, քանի որ գրեթե չի լինում, որ վերոնշյալ աթոռները դատարկ մնան, Կառավարությունից միշտ մարդ լինում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հետ բերե՛ք ծախողին էլ, առնողին էլ, հետ չբերողին էլ. Մեսրոպ Մանուկյան

Հետ բերե՛ք ծախողին էլ, առնողին էլ, հետ չբերողին էլ. Մեսրոպ Մանուկյան Thu, 19 Nov 2026…

11 րոպե ago

Սուրեն Պապիկյանը չի կարողանում բանակում կանխել մահերը․ Անուշ Միրզոյան

Սուրեն Պապիկյանը չի կարողանում բանակում կանխել մահերը․ Անուշ Միրզոյան Thu, 19 Nov 2026 18:02:12 +0400…

13 րոպե ago

Ինչ է նվիրել Լեհաստանի նախագահը Դոնալդ Թրամփին

Ինչ է նվիրել Լեհաստանի նախագահը Դոնալդ Թրամփին Thu, 19 Nov 2026 18:00:59 +0400 Լեհաստանի նախագահ…

15 րոպե ago

Նման թալանչի իշխանություն Հայաստանն իր պատմության մեջ երբևէ չի տեսել․ Էդգար Ղազարյան

Նման թալանչի իշխանություն Հայաստանն իր պատմության մեջ երբևէ չի տեսել․ Էդգար Ղազարյան Thu, 19 Nov…

16 րոպե ago

Ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով

Ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով Thu, 19 Nov 2026…

22 րոպե ago

Ձեր պնդումները սուտ են․ Ծովինար Վարդանյանը խուսափեց հստակ գնահատականներ տալ

Ձեր պնդումները սուտ են․ Ծովինար Վարդանյանը խուսափեց հստակ գնահատականներ տալ Thu, 19 Nov 2026 17:44:17…

31 րոպե ago