Պետական մակարդակով խաղը բոյկոտե՞լ են
Mon, 30 Mar 2026 13:37:32 +0400

Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես հայտնի է, երեկ Երևանում ընկերական հանդիպման շրջանակում 1-2 հաշվով զիջել է Բելառուսի ընտրանուն:
«Պետական օթյակում» երեկ լռություն է եղել, որևէ պաշտոնյա ներկա չի եղել խաղին, ՀՖՖ ներկայացուցիչներն էլ այլ տեղեր են զբաղեցրած եղել:
Հայաստան–Բելառուս խաղը, նշենք, կայանում էր այն ֆոնին, երբ երկու երկրների ղեկավարների հարաբերությունները վերջին տարիներին զգալիորեն սրվել են։ Հատկապես ՀԱՊԿ-ի շրջանակում տեղի ունեցած զարգացումներից հետո Երևան–Մինսկ հարաբերությունները փաստացի հայտնվել են լարվածության փուլում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը և Հայաստանի որևէ պաշտոնյա այլևս չի այցելի Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ղեկավարը Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Երեկվա դատարկ աթոռներից էլ կարելի է ենթադրել, որ երեկ պետական մակարդակով բոյկոտել են հանդիպումը, քանի որ գրեթե չի լինում, որ վերոնշյալ աթոռները դատարկ մնան, Կառավարությունից միշտ մարդ լինում է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր