Երկուշաբթի , 30 Մարտի 2026

«Իսկ թե ուր են «ուղևորվում» այդ գումարները, կպարզվի իշխանափոխությունից հետո»

«Իսկ թե ուր են «ուղևորվում» այդ գումարները, կպարզվի իշխանափոխությունից հետո»

Mon, 30 Mar 2026 14:08:22 +0400


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը հերթական անգամ հրապարակել է տեսանյութ՝ անդրադառնալով քաղաքային կառավարման արդյունավետությանը։

Նա նշել է, որ ներկայացված կադրերը, ըստ իր գնահատականի, արտացոլում են իշխող քաղաքական ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայնի» համագործակցության արդյունքները։

Նա, խոսելով քաղաքում մաքրության հետ կապված խնդիրների մասին, նշել է , որ այդ ոլորտի համար նախատեսված զգալի ֆինանսական միջոցները, իր խոսքով, չեն ապահովում ակնկալվող արդյունք։ Նրա կարծիքով՝ մաքրման աշխատանքները հաճախ չեն իրականացվում պատշաճ մակարդակով, իսկ հատկացվող գումարների արդյունավետ օգտագործման հարցը մնում է բաց։

«Մաքրության և երբևէ չիրականացվող սանմաքրման նպատակով միլիարդներ են դուրս գրվում, իսկ թե ո՞ւր են «ուղևորվում» այդ գումարները, կպարզվի իշխանափոխությունից հետո միայն»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով