Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը

Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը

Mon, 30 Mar 2026 14:20:03 +0400


Ֆասթ Բանկը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օրերս բացել է իր 39-րդ մասնաճյուղը՝ ընդլայնելով իր ներկայությունը Հայաստանի մարզերում։

Նորաբաց Սիսիան մասնաճյուղը մարզում չորրորդն է, որտեղ հաճախորդներին առաջարկում են բանկային ծառայություններ՝ ապահովված ժամանակակից տեխնոլոգիական պայմաններով և հաճախորդակենտրոն սպասարկմամբ։

Ֆասթ Բանկի ՓՄՁ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Արտավազդ Թառոյանը վստահություն է հայտնել, որ նոր մասնաճյուղը նպաստելու է տարածաշրջանի զարգացմանը. «Մասնաճյուղում ստեղծված են լավագույն պայմաններն սպասարկելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց կարիքներին համապատասխան: Մենք առանձնահատուկ կարևորում ենք ոչ միայն ծառայությունների որակը, այլ նաև ծառայությունների մատուցման հարմարավետությունն ու հասանելիությունը, ուստի Սիսիան մասնաճյուղը ևս գործելու է 24/7 ռեժիմով», – ասել է նա:

Ֆասթ Բանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը՝ տեխնոլոգիական նորարարական լուծումները հասանելի դարձնելով նաև մարզերում։ Բանկի մասնաճյուղերի առկայությունը նպաստում է մարզերի համաչափ զարգացմանը՝ Բանկը դարձնելով վստահելի գործընկեր ամբողջ Հայաստանում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաստաբանը մանրամասներ է հայտնում հայտնի միջադեպից

Փաստաբանը մանրամասներ է հայտնում հայտնի միջադեպից Mon, 30 Mar 2026 15:36:01 +0400 Latest news from…

10 րոպե ago

Իմ տղաների առողջությունը խաթարված է. ձերբակալվածների մայր

Իմ տղաների առողջությունը խաթարված է. ձերբակալվածների մայր Mon, 30 Mar 2026 15:30:55 +0400 Ծաղկազարդի օրը…

16 րոպե ago

Ռմբակոծվել է միջազգային օդանավակայանը, այլ թիրախներ, Իրանում սարսափելի վիճակ է

Ռմբակոծվել է միջազգային օդանավակայանը, այլ թիրախներ, Իրանում սարսափելի վիճակ է Mon, 30 Mar 2026 15:30:36…

16 րոպե ago

Տղաները աղոթագրքեր են ուզել, առանձնահատուկ վերաբերմունք ունեն եկեղեցու հանդեպ

Տղաները աղոթագրքեր են ուզել, առանձնահատուկ վերաբերմունք ունեն եկեղեցու հանդեպ Mon, 30 Mar 2026 15:28:30 +0400…

18 րոպե ago

Ռուբլին կրկին էժանանում է

Ռուբլին կրկին էժանանում է Mon, 30 Mar 2026 15:15:39 +0400 ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը…

31 րոպե ago

Հուսով ենք, չեն ընկնի Կիևի ծուղակը․ ու՞մ է զգուշացնում Իրանը

Հուսով ենք, չեն ընկնի Կիևի ծուղակը․ ու՞մ է զգուշացնում Իրանը Mon, 30 Mar 2026 15:00:38…

46 րոպե ago