Ռմբակոծվել է միջազգային օդանավակայանը, այլ թիրախներ, Իրանում սարսափելի վիճակ է

Ռմբակոծվել է միջազգային օդանավակայանը, այլ թիրախներ, Իրանում սարսափելի վիճակ է

Mon, 30 Mar 2026 15:30:36 +0400


Իրանում կեսգիշերից հետո ավիահարվածներ են հասցվել Մեհրաբադի միջազգային օդանավակայանին, Ազգային բանկի մասնաճյուղին և Թեհրանի ստվարաթղթի գործարանին, գրում են տեղական ԶԼՄ-ները։

Հարված է հասցվել նաև Թավրիզի նավթաքիմիական գործարանին, ինչպես նաև Իրանի հարավում գտնվող Բենդար Աբբաս քաղաքի թիրախներին։

Իսրայելական բանակը և Ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Ավելի վաղ, կիրակի օրը Թեհրանում և հարևան Քարաջ քաղաքում զանգվածային էլեկտրաէներգիայի անջատումներ և պայթյուններ են տեղի ունեցել, մինչդեռ կործանիչները ցածր բարձրությունների վրա թռչել են Իրանի մի քանի նահանգներում, Iran International-ին հայտնել են աղբյուրները։

Թեհրանում, ականատեսների վկայությամբ, էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը տևել է մինչև ուշ գիշեր, և կործանիչների ձայներ են լսվել այնպիսի շրջանների վրայով, ինչպիսիք են Հոսեյնաբոդը և Հերավին: Հաղորդվել է նաև, որ Պարչին շրջանը ենթարկվել է հրետակոծության, իսկ Իրանի մայրաքաղաքի որոշ հատվածներում գիշերը գրանցվել է ինքնաթիռների ակտիվություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արցախցիներին էլ ավելի ցավեցնելու համար կարող է ստիպեն ազգանուններն էլ փոխել

Արցախցիներին էլ ավելի ցավեցնելու համար կարող է ստիպեն ազգանուններն էլ փոխել Tue, 24 Nov 2026…

12 րոպե ago

Ընդդիմության կոշտ ուղերձը եվրոպացի դիվանագետներին

Ընդդիմության կոշտ ուղերձը եվրոպացի դիվանագետներին Tue, 24 Nov 2026 21:12:19 +0400 Ընդդիմության կոշտ ուղերձը եվրոպացի…

15 րոպե ago

Հայկական կինոյի հիմնադրումից մինչեւ «01-99»

Հայկական կինոյի հիմնադրումից մինչեւ «01-99» Tue, 24 Nov 2026 21:00:34 +0400 Ամասի Պետրոսի Մարտիրոսյանի անունը…

27 րոպե ago

Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը․ Կարեն Հեքիմյան

Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը․ Կարեն Հեքիմյան Tue, 24 Nov 2026 20:45:51…

42 րոպե ago

Կարող է փոխվել մեր երկրի ազգային և ժողովրդագրական դիմագիծը

Կարող է փոխվել մեր երկրի ազգային և ժողովրդագրական դիմագիծը Tue, 24 Nov 2026 20:39:24 +0400…

48 րոպե ago

Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին

Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Tue, 24…

51 րոպե ago