Իմ որդու կյանքը «միֆ» չէ, իմ որդու զոհվելը «միֆ» չէ

Իմ որդու կյանքը «միֆ» չէ, իմ որդու զոհվելը «միֆ» չէ

Mon, 30 Mar 2026 15:42:33 +0400


Ես՝ որպես զոհված զինվծառայողի մայր, խստագույնս պահանջում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետից դադարեցնել իրականությունը խեղաթյուրող և իմ որդու և իր նման տղաների սխրանքը նսեմացնող հայտարարությունները։
Մարտակերտի շրջանի ,Վանք գյուղի 812 մարտական դիրքում տեղի ունեցածը «միֆ» չէ։
Իմ որդին երրորդ գումարտակի ծառայող Տիգրան Ավետիսյանը
այդ դիրքում մնացել է մեն մենակ։
Այո՛, մենակ։
Նա մնացել է մինչև վերջ և իր մենակ կռիվը տարել մինչև վերջին շունչը։
Դուք ասում եք՝ «ոչ ոք մինչև վերջ չի կռվել», «բոլորը փախել են», և դա անվանում եք «միֆ»։
Իմ որդու կյանքը «միֆ» չէ։
Իմ որդու պայքարը «միֆ» չէ։
Նրա զոհվելը «միֆ» չէ։
Այո հիմա դրա կարիքը կա և ես պարտադրում եմ նաև պահանջում եմ՝
բացել բոլոր նյութերը,
հրապարակել ամբողջ ճշմարտությունը,
և ապացուցել ձեր ասածները։
Եթե չեք կարող՝ պարտավոր եք պատասխան տալ ձեր արտահայտությունների համար։
Դուք իրավունք չունեք ձեր խոսքերով ջնջելու իմ որդու մենակ, բայց հերոսական պայքարը։
Իմ որդու և իր նման տղաների սխրանքը։
Սա խնդրանք չէ։
Սա պահանջ է։
Եվ ես չեմ լռելու։

Ադելա Աբրահամյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանն «իսկական դժոխք է խոստանում» ԱՄՆ-ին, եթե․․․

Իրանն «իսկական դժոխք է խոստանում» ԱՄՆ-ին, եթե․․․ Mon, 09 Nov 2026 15:30:29 +0400 Իրանի արտաքին…

29 րոպե ago

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա Mon, 09 Nov 2026 15:24:25 +0400 Երևանի առջև ծառացած ամենալուրջ…

35 րոպե ago

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Mon, 09 Nov 2026 15:23:01 +0400 Քաղաքացիները շարունակում…

36 րոպե ago

Ես կգնամ դրախտ. Թրամփ

Ես կգնամ դրախտ. Թրամփ Mon, 09 Nov 2026 15:00:30 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել…

59 րոպե ago

2 օր ժամանակ ունեք․ Իրանի կոշտ հակադարձումն՝ ԱՄՆ-ին

2 օր ժամանակ ունեք․ Իրանի կոշտ հակադարձումն՝ ԱՄՆ-ին Mon, 09 Nov 2026 15:00:05 +0400 Թեհրանի…

59 րոպե ago

Նոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Ս. Կարապետյանի կառուցած հիվանդանոցը

Նոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Ս. Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Mon, 09 Nov 2026 14:39:51…

1 ժամ ago