Մարզպետարանից ազատվել է, որ կենտրոնանա ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա

Մարզպետարանից ազատվել է, որ կենտրոնանա ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա

Mon, 30 Mar 2026 15:45:58 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարտի 3-ին, հիմք ընդունելով Յուրա Բազինյանի դիմումը, որոշել է նրան ազատել մարզպետի օգնականի պաշտոնից։ Յուրա Բազինյանը Նիկոլ Փաշինյանի ու մարզպետ Հայկ Ղալումյանի ընկերն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Յուրա Բազինյանը Իջևան կենտրոնով Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է։ Բազինյանը, փաստորեն, իր դիմումի համաձայն հրաժարվել է մարզպետի օգնականի պաշտոնից, որ կենտրոնանա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի վրա։

2022թ․ դեկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է Իջեւան քաղաքում գործող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր կազմ։ Հին կազմի նախագահ Աիդա Սարգսյանը դարձել է հանձնաժողովի անդամ, իսկ թիվ 38 ԸԸՀ նախագահ է ընտրվել Յուրա Բազինյանը՝ Հայկ Ղալումյանի արդեն նախկին օգնականը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանում հայտարարել են Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին

Ռուսաստանում հայտարարել են Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Sun, 29 Nov 2026 16:29:23 +0400 Ռուսաստանի…

3 րոպե ago

Սևան համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանը քվեարկեց 20/23 տեղամասում

Սևան համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանը քվեարկեց 20/23 տեղամասում Sun, 29 Nov 2026 16:21:20 +0400…

11 րոպե ago

Գյուղերում մարդկանց վախեցնում են, ասում են՝ տեսախցիկով նայելու են՝ ում են ընտրում

Գյուղերում մարդկանց վախեցնում են, ասում են՝ տեսախցիկով նայելու են՝ ում են ընտրում Sun, 29 Nov…

17 րոպե ago

Ճանապարհների մի մասը փակ է․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է

Ճանապարհների մի մասը փակ է․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է Sun, 29 Nov 2026 16:15:24 +0400…

17 րոպե ago

Ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ

Ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Sun, 29 Nov 2026 15:57:53…

34 րոպե ago

Իշխանությունը շարունակում է զբաղվել իր սիրելի գործով` խախտել ընտրական գործընթացը. Մելոյան

Իշխանությունը շարունակում է զբաղվել իր սիրելի գործով` խախտել ընտրական գործընթացը. Մելոյան Sun, 29 Nov 2026…

35 րոպե ago