Հույսն արաբական աշխա՞րհն է․ Զելենսկին՝ պատմական շրջադարձի մասին

Հույսն արաբական աշխա՞րհն է․ Զելենսկին՝ պատմական շրջադարձի մասին

Mon, 30 Mar 2026 16:00:12 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մերձավոր Արևելք կատարած իր այցից հետո Ուկրաինան պայմանավորվածություններ է ձեռք բերում տարածաշրջանային պետությունների հետ ռազմավարական համագործակցության վերաբերյալ, մասնավորապես՝ MilTech, ինչպես նաև այլ ոլորտներում։

Զելենսկին այս հայտարարությունն արել է լրագրողների հետ՝ Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Կատար և Հորդանան կատարած իր այցի արդյունքների մասին խոսելիս, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Նա նշել է, որ սրանք երկարաժամկետ համագործակցության ձևաչափեր են, որոնք նախատեսվում է իրավականորեն ձևակերպել։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան շարունակում է շփումները տարածաշրջանային պետությունների ներկայացուցիչների հետ, և մոտ ապագայում նախատեսվում են նոր հանդիպումներ։ Նա ընդգծել է, որ սրանք պատմական պայմանավորվածություններ են Ուկրաինայի համար, որոնք նախկինում երբեք չեն եղել տարածաշրջանում։

Ուկրաինայի ղեկավարը հատուկ անդրադարձել է պետության կարիքներին՝ կապված էներգիայի և դիզելային վառելիքի մատակարարման հետ։ Նա ընդգծել է, որ բոլոր այն համաձայնագրերը, որոնք իրավականորեն կձևակերպվեն, կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի համար՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ հեռանկարում։

Նրա համոզմամբ,Մերձավոր Արևելքի երկրների հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում Ուկրաինայի համար անվտանգության, պաշտպանության և կարևորագույն ազգային կարիքների բավարարման ոլորտներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարկ Ռիժկով․ ինչպես ռուս բժիշկը դարձավ հայկական պոեզիայի թարգմանիչ

Մարկ Ռիժկով․ ինչպես ռուս բժիշկը դարձավ հայկական պոեզիայի թարգմանիչ Thu, 01 Oct 2026 21:00:36 +0400…

13 րոպե ago

Ի՞նչ է տալիս դա իշխանությանը

Ի՞նչ է տալիս դա իշխանությանը Thu, 01 Oct 2026 20:45:11 +0400 Գիտեինք, որ Փաշինյան Նիկոլի…

28 րոպե ago

ԵՊՀ-ում 5 ամբիոնի վարիչ են փոխում

ԵՊՀ-ում 5 ամբիոնի վարիչ են փոխում Thu, 01 Oct 2026 20:15:41 +0400 Հովհաննես Հովհաննիսյանը ռեկտոր…

58 րոպե ago

Ադրբեջանը փնտրում է Հայաստան փախած իր զինծառայողին

Ադրբեջանը փնտրում է Հայաստան փախած իր զինծառայողին Thu, 01 Oct 2026 19:49:17 +0400 «Լաչինի ուղղությամբ…

1 ժամ ago

Զգուշացնո՛ւմ  եմ՝ ադրբեջանցուն չփորձե՛ք հանձնել Ադրբեջանին

Զգուշացնո՛ւմ  եմ՝ ադրբեջանցուն չփորձե՛ք հանձնել Ադրբեջանին Thu, 01 Oct 2026 19:43:57 +0400 Զգուշացնո՛ւմ եմ հայ…

1 ժամ ago

Շատ մեծ է հավանականությունը, որ ադրբեջանցուն պարզապես կվերադարձնեն Բաքու

Շատ մեծ է հավանականությունը, որ ադրբեջանցուն պարզապես կվերադարձնեն Բաքու Thu, 01 Oct 2026 19:41:48 +0400…

2 ժամ ago