Իմ որդու կյանքը «միֆ» չէ, իմ որդու զոհվելը «միֆ» չէ

Իմ որդու կյանքը «միֆ» չէ, իմ որդու զոհվելը «միֆ» չէ

Mon, 30 Mar 2026 15:42:33 +0400


Ես՝ որպես զոհված զինվծառայողի մայր, խստագույնս պահանջում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետից դադարեցնել իրականությունը խեղաթյուրող և իմ որդու և իր նման տղաների սխրանքը նսեմացնող հայտարարությունները։
Մարտակերտի շրջանի ,Վանք գյուղի 812 մարտական դիրքում տեղի ունեցածը «միֆ» չէ։
Իմ որդին երրորդ գումարտակի ծառայող Տիգրան Ավետիսյանը
այդ դիրքում մնացել է մեն մենակ։
Այո՛, մենակ։
Նա մնացել է մինչև վերջ և իր մենակ կռիվը տարել մինչև վերջին շունչը։
Դուք ասում եք՝ «ոչ ոք մինչև վերջ չի կռվել», «բոլորը փախել են», և դա անվանում եք «միֆ»։
Իմ որդու կյանքը «միֆ» չէ։
Իմ որդու պայքարը «միֆ» չէ։
Նրա զոհվելը «միֆ» չէ։
Այո հիմա դրա կարիքը կա և ես պարտադրում եմ նաև պահանջում եմ՝
բացել բոլոր նյութերը,
հրապարակել ամբողջ ճշմարտությունը,
և ապացուցել ձեր ասածները։
Եթե չեք կարող՝ պարտավոր եք պատասխան տալ ձեր արտահայտությունների համար։
Դուք իրավունք չունեք ձեր խոսքերով ջնջելու իմ որդու մենակ, բայց հերոսական պայքարը։
Իմ որդու և իր նման տղաների սխրանքը։
Սա խնդրանք չէ։
Սա պահանջ է։
Եվ ես չեմ լռելու։

Ադելա Աբրահամյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Այ տա, չհասկացա՞ր, որ ուժեղը ինտերնետով հաչալը չի», «Պարապ չի մնում ալիևի խոսնակը». քոմենթներ

«Այ տա, չհասկացա՞ր, որ ուժեղը ինտերնետով հաչալը չի», «Պարապ չի մնում ալիևի խոսնակը». քոմենթներ Tue,…

13 րոպե ago

Հրատապ․ Իրանի վերջին գիշե՞րն է, ետհաշվարկը սկսվել է․․․

Հրատապ․ Իրանի վերջին գիշե՞րն է, ետհաշվարկը սկսվել է․․․ Tue, 07 Apr 2026 23:00:43 +0400 Քուվեյթի…

28 րոպե ago

Գազ չի լինի մի շարք հասցեներում

Գազ չի լինի մի շարք հասցեներում Tue, 07 Apr 2026 22:45:05 +0400 Նոր կառուցված գազասպառման…

44 րոպե ago

Մահացել է Միրչա Լուչեսկուն

Մահացել է Միրչա Լուչեսկուն Tue, 07 Apr 2026 22:40:17 +0400 80 տարեկանում մահացել է ռումինացի…

48 րոպե ago

Պայթյուններ են որոտացել Իրանի Խարկ կղզում

Պայթյուններ են որոտացել Իրանի Խարկ կղզում Tue, 07 Apr 2026 22:30:39 +0400 Պայթյուններ են որոտացել…

58 րոպե ago

Կարևոր տեղեկություն՝ թղթադրամների մասին

Կարևոր տեղեկություն՝ թղթադրամների մասին Tue, 07 Apr 2026 22:15:04 +0400 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ…

1 ժամ ago