Ռուսաստանում համընդհանուր զորահավա՞ք է սպասվում

Ռուսաստանում համընդհանուր զորահավա՞ք է սպասվում

Mon, 30 Mar 2026 16:30:05 +0400


Ռուսաստանում «համընդհանուր զորահավաքի» թեման օրակարգում չէ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հայտարարությունը, որը նշել էր, թե Ռուսաստանի իշխանություններն, իբր, կարող են հայտարարել ընդհանուր զորակոչ։

«Հիմա, երբ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ ուկրաինացիները ամսական սպանում են ավելի քան 30,000 ռուսի, և ռուսները չեն կարող վերականգնել իրենց բանակը, մոտենում ենք այն կետին, երբ Ռուսաստանի կողմից ընդհանուր զորահավաք կարող է պահանջվել, և կարծում եմ, որ դա խնդիրներ կստեղծի», – ասել է Ստուբը։

«Նման թեմա օրակարգում չկա», – ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին այտարարել էր 2022 թվականի սեպտեմբերի 21-ին։ Դրա ավարտի մասին հայտարարվել է հոկտեմբերի 31-ին, սակայն պաշտոնական հրամանագիր չի ստորագրվել։

Անցյալ շաբաթավերջին Ռուսաստանի ՊՆ գլխավոր շտաբը զեկուցել է երկրում զորակոչի արշավի մասին՝ վստահեցնելով, որ զինվորական ծառայության զորակոչվածները չեն ուղարկվի Ուկրաինայի դեմ պատերազմին։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ռուսաստանում կարող է սկսվել զորահավաքի նոր ալիք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետք է ըմբռնումով մոտենալ

Պետք է ըմբռնումով մոտենալ Wed, 01 Apr 2026 13:18:08 +0400 «Վատ եմ վերաբերվում բռնությանը: Ցանկացած…

5 րոպե ago

Ադրբեջանցի բլոգերը հորդորում է ձայն տալ Փաշինյանին

Ադրբեջանցի բլոգերը հորդորում է ձայն տալ Փաշինյանին Wed, 01 Apr 2026 13:15:57 +0400 Ադրբեջանում խոշորացույցով…

7 րոպե ago

Քուվեյթ, ԱՄԷ, Իսրայել, ամերիկյան բազաներ․ Իրանը հրթիռակոծում է

Քուվեյթ, ԱՄԷ, Իսրայել, ամերիկյան բազաներ․ Իրանը հրթիռակոծում է Wed, 01 Apr 2026 13:00:08 +0400 Իրանական…

23 րոպե ago

Քանի ջահել կյանք վարի գնաց ութ տարվա ընթացքում

Քանի ջահել կյանք վարի գնաց ութ տարվա ընթացքում Wed, 01 Apr 2026 12:57:08 +0400 Սուրբ…

26 րոպե ago

Անկեղծ զարմանում եմ, թե այդ ինչից է բխում մարդկանց հույսը և հավատը

Անկեղծ զարմանում եմ, թե այդ ինչից է բխում մարդկանց հույսը և հավատը Wed, 01 Apr…

27 րոպե ago

Ինչ է հարցրել 18-ամյա կալանավորված Դավիթը փաստաբանին

Ինչ է հարցրել 18-ամյա կալանավորված Դավիթը փաստաբանին Wed, 01 Apr 2026 12:55:36 +0400 Latest news…

27 րոպե ago