Քուվեյթ, ԱՄԷ, Իսրայել, ամերիկյան բազաներ․ Իրանը հրթիռակոծում է

Քուվեյթ, ԱՄԷ, Իսրայել, ամերիկյան բազաներ․ Իրանը հրթիռակոծում է

Wed, 01 Apr 2026 13:00:08 +0400


Իրանական և արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԻՀՊԿ-ն հարվածել է Քուվեյթի օդանավակայանին, որտեղ այրվում են ավիացիոն վառելիքի բաքերը։

Հաղորդագրություններ են ստացվում ԱՄԷ-ի (Դուբայի) և Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ենթակառուցվածքների վայրերում պայթյունների մասին։

Միաժամանակ հարվածներ են հասցվել Իրաքի Սուլեյմանիա քաղաքում գտնվող քրդական դիրքերին։ Զոհերի և վիրավորների թիվը և վնասի չափը ներկայումս ճշտվում են։

Ավելի վաղ, իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բահրեյնում գտնվող ամերիկյան օբյեկտներում և բազաներում տեղի է ունեցել ավելի քան ութ հզոր պայթյուն։

Նպատակակետերի թվում են ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազան և Ալ-Դիլա բազան, ինչպես նաև Սար և Աս-Սախիր շրջաններում գտնվող օբյեկտները, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը և սարքավորումները։

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի են ունեցել մի քանի հզոր պայթյուններ։

Բացի այդ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բողոքի ցույց Գերմանիայում․ ճանապարհներ են փակվել

Բողոքի ցույց Գերմանիայում․ ճանապարհներ են փակվել Sat, 04 Jul 2026 20:00:53 +0400 Բազմահազարանոց բողոքի ցույց…

19 րոպե ago

Նիկոլ, դու «Կոշ» քրեակատարողական հիմնարկում չես, և սա 2010 թվականը չէ:

Նիկոլ, դու «Կոշ» քրեակատարողական հիմնարկում չես, և սա 2010 թվականը չէ: Sat, 04 Jul 2026…

29 րոպե ago

Սեղանի հետեւում 3 գլուխ՝ Կոնջորյան, Ռուբինյան, Ալեքսանյան

Սեղանի հետեւում 3 գլուխ՝ Կոնջորյան, Ռուբինյան, Ալեքսանյան Sat, 04 Jul 2026 19:45:54 +0400 Թերթում կարդացի,…

34 րոպե ago

Սահմանադրական դատարանը փաստացի տապալեց սահմանադրական կարգը

Սահմանադրական դատարանը փաստացի տապալեց սահմանադրական կարգը Sat, 04 Jul 2026 19:34:12 +0400 Քիչ առաջ հրապարակված…

45 րոպե ago

Հետախուզության ղեկավարին թույլ է տվել գաղտնազերծել ցանկացած ինֆորմացիա

Հետախուզության ղեկավարին թույլ է տվել գաղտնազերծել ցանկացած ինֆորմացիա Sat, 04 Jul 2026 19:30:42 +0400 ԱՄՆ…

49 րոպե ago

Հայաստանում չկա Սահմանադրական արդարադատություն, սա պարզվեց Սահմանադրության օրվան ընդառաջ

Հայաստանում չկա Սահմանադրական արդարադատություն, սա պարզվեց Սահմանադրության օրվան ընդառաջ Sat, 04 Jul 2026 19:29:38 +0400…

50 րոպե ago