Ռուսաստանում համընդհանուր զորահավա՞ք է սպասվում

Ռուսաստանում համընդհանուր զորահավա՞ք է սպասվում

Mon, 30 Mar 2026 16:30:05 +0400


Ռուսաստանում «համընդհանուր զորահավաքի» թեման օրակարգում չէ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հայտարարությունը, որը նշել էր, թե Ռուսաստանի իշխանություններն, իբր, կարող են հայտարարել ընդհանուր զորակոչ։

«Հիմա, երբ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ ուկրաինացիները ամսական սպանում են ավելի քան 30,000 ռուսի, և ռուսները չեն կարող վերականգնել իրենց բանակը, մոտենում ենք այն կետին, երբ Ռուսաստանի կողմից ընդհանուր զորահավաք կարող է պահանջվել, և կարծում եմ, որ դա խնդիրներ կստեղծի», – ասել է Ստուբը։

«Նման թեմա օրակարգում չկա», – ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին այտարարել էր 2022 թվականի սեպտեմբերի 21-ին։ Դրա ավարտի մասին հայտարարվել է հոկտեմբերի 31-ին, սակայն պաշտոնական հրամանագիր չի ստորագրվել։

Անցյալ շաբաթավերջին Ռուսաստանի ՊՆ գլխավոր շտաբը զեկուցել է երկրում զորակոչի արշավի մասին՝ վստահեցնելով, որ զինվորական ծառայության զորակոչվածները չեն ուղարկվի Ուկրաինայի դեմ պատերազմին։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ռուսաստանում կարող է սկսվել զորահավաքի նոր ալիք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ

Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ…

4 րոպե ago

Զանգահարել է ուղիղ եթերի ժամանակ  եւ ցրել մտավախությունները

Զանգահարել է ուղիղ եթերի ժամանակ  եւ ցրել մտավախությունները Wed, 16 Sep 2026 17:30:51 +0400 ԱՄՆ…

12 րոպե ago

Հարցս մի՛ լղոզեք ինքնիշխանության մասով ընդհանրական ձևակերպումներով. Ղահրամանյանը՝ Փաշինյանին

Հարցս մի՛ լղոզեք ինքնիշխանության մասով ընդհանրական ձևակերպումներով. Ղահրամանյանը՝ Փաշինյանին Wed, 16 Sep 2026 17:26:47 +0400…

16 րոպե ago

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները Wed, 16 Sep 2026 17:19:17 +0400 Սույն…

24 րոպե ago

ՔՊ-ական պատգամավորը սխալ է հանում իրեն, մնացած ՔՊ-ականներին ու ՔՊ առաջնորդին

ՔՊ-ական պատգամավորը սխալ է հանում իրեն, մնացած ՔՊ-ականներին ու ՔՊ առաջնորդին Wed, 16 Sep 2026…

27 րոպե ago

Արտակարգ դեպք` Քաղցրաշենում. Մանկապարտեզից ահազանգել են, որ ներսում օձեր կան

Արտակարգ դեպք` Քաղցրաշենում. Մանկապարտեզից ահազանգել են, որ ներսում օձեր կան Wed, 16 Sep 2026 17:14:39…

28 րոպե ago