Ցեխոտ դեմքով կինը․ Դադարեք ձեզ զոհի տեղ դնել․ լուսանկար

Ցեխոտ դեմքով կինը․ Դադարեք ձեզ զոհի տեղ դնել․ լուսանկար

Mon, 30 Mar 2026 18:15:21 +0400


ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Ցեխոտ դեմքով կինը Իսպանիայի թագուհին է։

2024 թվականի նոյեմբերի սկզբին Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան հարձակման ենթարկվեցին զայրացած ամբոխի կողմից։

Իսպանիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղներից հետո (որոնք հարյուրավոր զոհերի պատճառ դարձան), թագավորական զույգը այցելեց ամենաշատ տուժած քաղաքներից մեկը՝ Պայպորտա։

Տեղի բնակիչները, ովքեր ծայրահեղ հուսահատված էին իշխանությունների ուշացած արձագանքից, թագավորական շքախմբին դիմավորեցին «Մարդասպաննե՛ր» վանկարկումներով։ Ամբոխը սկսեց նրանց վրա ցեխ, քարեր և տարբեր առարկաներ նետել։ Թագավորի և թագուհու դեմքերն ու հագուստը պատվեցին ցեխով։

Թագավորի թիկնապահները փորձում էին հովանոցներով պաշտպանել նրան, սակայն Ֆելիպե VI-ը հրաժարվեց հեռանալ և մոտ մեկ ժամ մնաց ամբոխի մեջ՝ փորձելով լսել մարդկանց ու հանդարտեցնել նրանց։ Սա կանխեց իրավիճակի հետագա սրումը հենց տեղում։

Ուշադրություն՝ թագավորի թիկնազորից որևէ մեկը որևէ քաղաքացու չհարվածեց։

Միջադեպից օրեր անց Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալեց երեք տեղացի բնակիչների։ Նրանց մեղադրանք առաջադրվեց թագավորական շքախմբի վրա հարձակվելու և գույքը (մասնավորապես՝ վարչապետի մեքենան) վնասելու համար։

Ձերբակալվածները ներկայացան դատարան, սակայն շուտով ազատ արձակվեցին՝ ստորագրությամբ (չհեռանալու պայմանով), քանի դեռ հետաքննությունը շարունակվում է։

Որևէ մեկը Տերունական աղոթքի պահին գետին չտապալվեց ու ցուցադրաբար բերման չենթարկվեց։

Իսպանիայի օրենսդրությամբ պետության գլխի վրա հարձակումը լուրջ հանցանք է, բայց հաշվի առնելով աղետի հուզական ֆոնը՝ դատարանը դեռևս վերջնական խիստ դատավճիռներ չի կայացրել։

Որովհետև այսպիսի դեպքերում միայն օրենքի տառը չի, որ կարևոր է։ Կարևոր է այն մթնոլորտը, որ դու ստեղծել ես երկրում, կարևոր է բարձրաստիճան պաշտոնյայի վարքագիծը, նրա արարքները, կարևոր է նրա պահվածքը դեպքի պահին։

Այնպես որ, դադարեք ձեզ զոհի տեղ դնել, մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ուզում է ձեզ դատարանում տեսնել։ Մի մասն էլ, ուղղակի չի կարողանում իր զգացմունքները զսպել, երբ դուք համատարած պղծում եք ամեն ինչ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իմ որդու պայքարն ու զոհվելը «միֆ» չէ. դադարեցրեք տղաների սխրանքը նսեմացնող հայտարարությունները. հերոսի մայրը՝ Փաշինյանին

Իմ որդու պայքարն ու զոհվելը «միֆ» չէ. դադարեցրեք տղաների սխրանքը նսեմացնող հայտարարությունները. հերոսի մայրը՝ Փաշինյանին…

8 րոպե ago

Թմրանյութը փոխանցելու ամենաարտառոց դեպքը

Թմրանյութը փոխանցելու ամենաարտառոց դեպքը Mon, 30 Mar 2026 19:34:57 +0400 Քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցներ «ներս մտցնելու»…

18 րոպե ago

Անհայտ օդանավը խախտել է Թրամփի կեցավայրի օդային տարածքը

Անհայտ օդանավը խախտել է Թրամփի կեցավայրի օդային տարածքը Mon, 30 Mar 2026 19:30:37 +0400 Ամերիկյան…

22 րոպե ago

Տիկին Կալլաս, ընդունիր պարոն Ամստերդամին

Տիկին Կալլաս, ընդունիր պարոն Ամստերդամին Mon, 30 Mar 2026 19:15:51 +0400 Նախորդ օրը հրապարակվել է…

37 րոպե ago

Փաշինյանի հետ եկեղեցու միջադեպի մասնակից երեխաներից մեկը գիշերը վատացել է

Փաշինյանի հետ եկեղեցու միջադեպի մասնակից երեխաներից մեկը գիշերը վատացել է Mon, 30 Mar 2026 19:12:23…

41 րոպե ago

Փաշինյանի թիկնապահները հրելով Դավիթի ծնոտին էին խփել, նրանք խաղաղության աղավիներն են դպրոցի

Փաշինյանի թիկնապահները հրելով Դավիթի ծնոտին էին խփել, նրանք խաղաղության աղավիներն են դպրոցի Mon, 30 Mar…

43 րոպե ago