Հրաձգություն՝ արգենտինական դպրոցում․ աշակերտ է զոհվել
Mon, 30 Mar 2026 19:00:34 +0400
Արգենտինայի Սանտա Ֆե նահանգի Սան Կրիստոբալ ոչ մեծ քաղաքի դպրոցի աշակերտներից մեկը կրակ է բացել կրթօջախում։ Այս մասին հաղորդել է TN-ը։
«Սանտա Ֆեի դպրոցի աշակերտը զենքով մտել է դպրոց, կրակ բացել և սպանել մեկ աշակերտի։ Վիրավորվել են նաև երկու այլ աշակերտներ։ Հարձակվողը 15 կամ 16 տարեկան է, իսկ զոհը՝ 13», – հաղորդել է հեռուստաալիքը։
Դպրոցում դասերը դադարեցվել են։ Հարձակվողը ձերբակալվել է։ Դպրոցի աշխատակցին հաջողվել է զինաթափել նրան։