Ալիևայի հայտարարությունը պատահական հայտարարություն չէ․ կարևոր դիտարկում

Ալիևայի հայտարարությունը պատահական հայտարարություն չէ․ կարևոր դիտարկում

Mon, 30 Mar 2026 20:39:16 +0400


«Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ պահանջելով 1918թ.-ի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։ Ալևան մասնավորապես նշել է․ «Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված համակարգված «էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ» և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես «ցեղասպանություն»։

Միանգամից հիշեցի այն դրվագը, թե ինչպես էր նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հաջորդած իր ասուլիսի ժամանակ կուրծք ծեծում Հայոց Ցեղասպանության թեմայի հետ կապված՝ ընդգծելով, թե «նման խոսույթը լավ տեղ չի տանում»։

Փաշինյանն այս առիթով բառացի ասել էր հետևյալը․ «Բավարար է ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով, այդ մրցավազքը պետք է դադարեցնել, մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանության մեջ։ Ես որպես Հայաստանի վարչապետ հրաժարվում է այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից ՝ համարելով, որ պետք է գնալ արդար ներկայի հետևից: Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ»։

Ինչպես տեսնում ենք՝ Բաքվում չեն էլ մտածում պատերազմի և ցեղասպանության հռետորաբանությունից հրաժարվելուց։ Հայոց իրական Ցեղասպանության ժխտմանը հակադրվում է ինչ-որ հորինված «ադրբեջանցիների ցեղասպանություն», և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մերժմանը զուգահեռ՝ օրակարգ է բերվում «ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչումը»։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի կողմից ամիսներ շարունակ այն «տեղեկատվական տեռորը», թե «ՀՀ-ն այլևս մտել է խաղաղության դարաշջան», հերթական ժանգլյորությունն է և իրականության հետ ոչ մի աղերս չունի։

Ակնհայտ է, որ Ալիևայի հայտարարությունը պատահական հայտարարություն չէ, այլ հստակ քաղաքական գիծ է, որի միջոցով Ադրբեջանը փորձում է ոչ թե պատմություն վերաշարադրել, այլ փոխել խաղի կանոնները։ 1918 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» որակելու պահանջը նշանակում է՝ Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը։ Եթե նախկինում նպատակը «չի եղել» ասելն էր, հիմա նպատակը «բոլորի մոտ է եղել» դարձնելն է։ Ստացվում է՝ միմյանց զուգահեռ Բաքուն «նոր ցեղասպանություն» է հորինում, դրա մասին բարձրաձայնում պետական մակարդակով, Երևանը փորձում է «չխոսել ցեղասպանությունից»։

Ավելին, Փաշինյանի այն թեզը, թե «ցեղասպանության մասին խոսելով՝ մենք ստանում ենք նույն խոսույթը հակառակ կողմից», իրականում շրջված պատճառահետևանքային կապ է։ Պատմությունը ցույց է տալիս հակառակը՝ ոչ թե դու ես ձևավորում հակառակ կողմի խոսույթը, այլ հակառակ կողմի նպատակներն են ձևավորում նրա խոսույթը։ Ադրբեջանը չի սկսում «ցեղասպանության մասին խոսել», որովհետև Հայաստանը խոսում է․ Ադրբեջանը խոսում է, որովհետև դա իր ռազմավարական շահերից է բխում։

Հ․գ․ Ի դեպ՝ գրեթե նույն տրամաբանությունը գործել է նաև նախկին Հարավսլավիայի տարածքում՝ հատկապես Բոսնիական պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Երբ տեղի ունեցավ Սրեբրենիցայի կոտորածը, որը միջազգային դատարանների կողմից ճանաչվեց որպես ցեղասպանություն, սերբական քաղաքական ու մտավոր դաշտում արագ ձևավորվեց հակաթեզ՝ «բոլորը բոլորին են սպանել»։ Այս մոտեցման նպատակն էր ոչ թե արդարանալ, այլ ջնջել պատասխանատվության եզակի լինելու թեման»:

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

15 րոպե ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

50 րոպե ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

57 րոպե ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

1 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

1 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

1 ժամ ago