Երկուշաբթի , 30 Մարտի 2026

Թմրանյութը փոխանցելու ամենաարտառոց դեպքը

Թմրանյութը փոխանցելու ամենաարտառոց դեպքը

Mon, 30 Mar 2026 19:34:57 +0400


Քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցներ «ներս մտցնելու» դեպքեր մշտապես տեղի են ունենում: Կալանավայրերում գտնվող թմրամոլներն ամենաանհավանական քայլերի են գնում թմրանյութեր ստանալու համար:

Շատերին դրանում աջակցում են նրանց հարազատները, ընկերները, երբեմն անգամ ՔԿՀ աշխատողներն են մատակարարում։ Թմրանյութերը ՔԿՀ տանելիս դրանք թաքցնում են ամենաանհավանական տեղերում, օրինակ՝ հացի, շաուրմայի, կոշիկի մեջ, եղել է դեպք` անգամ բերանում են պահել եւ փորձել տեսակցության ընթացքում փոխանցել կալանավորին: Սակայն ամիսներ առաջ մի դեպք է տեղի ունեցել, որ ՔԿՀ-ում «ամենաանհավանականների» շարքից են համարում։

Նարեկ անունով մի քաղաքացին թմրամիջոցը «սկոչով» ամրացրել է իր սեռական օրգանին եւ այն փորձել է փոխանցել մերձավորին, որը պատիժ է կրում «Սեւան» ՔԿՀ-ում։ Բանտի աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցը եւ առգրավել։ Թմրանյութը փոխանցողին կալանավորել են։

Փորձեցինք զրուցել մեղադրյալի պաշտպանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով